
ԻՍՊԱՆԻԱՆ ԿՍՏԱՆԱ ԵՎՍ 1.9 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Եվրամիության անդամ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները համաձայնության են եկել Իսպանիայի համար հաստատված ֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում այս երկրին 1,865 մլրդ եվրո ծավալով երկրորդ վարկային տրանշի տրամադրման հարցի շուրջ: Նախատեսվում է, որ այս վարկային միջոցները կուղղվեն Իսպանիայի կառավարության որդեգրած «տնտեսման քաղաքականության» ապահովմանն, ինչպես նաև երկրի բանկային համակարգում «վատ» ակտիվների կրճատմանը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի վերջին Եվրոպական ESM կայունության հիմնադրամը Իսպանիային տրամադրել էր 39,5 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն՝ երկրի բանկային համակարգի վերակազմավորման նպատակով: