Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
«ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ» ԳՆԱՃ. ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ՄԵՂՄ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ
22/01/2013 16:19
Կիսվել

«ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ» ԳՆԱՃ. ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ՄԵՂՄ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ

2012 թվականի «նախատոնական» դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է գների 2.1% աճ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ժամանակահատվածում միայն պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 3.6%-ով, ընդ որում՝ ամենաշատը՝ շուրջ 31.2%-ով, աճել են բանջարեղենի և կարտոֆիլի գները:

Դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, ձվի հանրապետական գինն աճել է 3.8%-ով, միրգը թանկացել է 5.3%-ով, հացամթերքը՝ 1.1%-ով, մսամթերքը և կաթնամթերքը՝ 1.0%-ով, կենդանական և բուսական յուղը՝ 1.8%-ով:

Նշենք նաև, որ դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում պարենային ապրանքների գների ինդեքսը կազմել է 103.1%: ատկանշական է, որ 2012 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ամենաշատն աճել են հացամթերքի գները՝ 11.5%-ով:

Նշենք, որ 2011 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Հայաստանում պարենային ապրանքների գներն աճել էին 4.4%-ով, ընդ որում՝  բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում գրանցվել էր 36.5% գնաճ:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72