Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ՊԱՏՐԱՍՏ Է ԻՐ ԱՄԲՈՂՋ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ ԾԱՌԱՅԵՑՆԵԼ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
24/01/2013 11:09
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՐ ԱՄԲՈՂՋ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ ԾԱՌԱՅԵՑՆԵԼ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Կառավարությունը պատրաստ է իր ամբողջ գործիքակազմը ծառայեցնել արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների արտադրական հզորությունները մեծանանը, արտադրության ֆիզիկական ծավալներն ավելանանը և  արտահանման ծավալների աճի խթանմանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Հայաստանի արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ կայացած խորհրդակցության ժամանակ:  

Վարչապետը նշել է, որ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարված է մանրակրկիտ վերլուծություն իրականացնել Հայաստան ներմուծվող և այն ապրանքների վերաբերյալ, որոնք մեր երկիրը կարող է արտադրել: «Հաշվի առնելով, որ նախորդ տարի էապես նվազել են արտասահմանյան ուղղակի ներդրումները մեր տնտեսության մեջ, և տնտեսական աճը ապահովել ենք մեր սեփական ռեսուրսների հաշվին՝ 2013 թ. ևս այս շեշտադրումը պահպանելու ենք, փորձելու ենք ձեզ օգնել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով` նոր բիզնես ծրագրերին, ֆինանսական միջոցներին, բյուրոկրատական քաշքշուկներին վերաբերող բոլոր առաջարկություններն առանձին առարկայորեն կքննարկվեն և միևնույն ժամանակ կմշակվեն օբյեկտիվ չափանիշներ, թե որ դեպքում է պետությունը միջամտելու: Նախապատվությունը տրվելու է այն գործարարներին, որոնք ունեն գրագետ կառավարման կարողություններ և կարողանում են իրենց բիզնեսն ընդլայնել. «Եթե վերջին տարիներին ձեռնարկությունը ցույց է տալիս արտադրական հզորությունների շարունակական աճ, ապա այդ օբյեկտիվ չափանիշներով պետության կողմից օժանդակություն է ստանում, ընդ որում` կոնկրետ դեպքում օժանդակության կոնկրետ գործիքակազմ է կիրառվելու: Ձեր առջև խնդիր է դրվում ձեր թիմում քննարկել առկա հնարավորությունները, որպեսզի պետության օժանդակությունը օգտակար և նպաստավոր լինի: Այդ տեսակետից 2013 թվականը մեզ համար լարված աշխատանքային տարի պետք է լինի, որովհետև 7 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հեշտ չտրվեց, իսկ 2013թ. այդ 7 տոկոսանոց աճին պետք է ապահովենք 6.2 տոկոսի աճ: Դա բավական բարդ խնդիր է՝ հաշվի առնելով, որ համաշխարհային իրավիճակը դեռևս չի փոխվել. Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել են համաշխարհային տնտեսության աճի ցուցանիշները փոքր-ինչ նվազեցման ուղղությամբ, իսկ դա նշանակում է, որ միասին պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք», – ընդգծել է վարչապետը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում քննարկմանը մասնակցող գործարարները ներկայացրել են իրենց ղեկավարած ընկերությունների գործունեությանը վերաբերող խնդիրները և մտահոգությունները, ինչպես նաև հանդես եկել առաջարկություններով հեռանկարային բիզնես ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, գործարարների մեծամասնության կողմից արծարծվել է բանկային համակարգի կողմից տրամադրվող ֆինանսավորման ոչ նպաստավոր պայմանների հարցը: Հարցի առնչությամբ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների և ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը պետք է մեկ ամսվա ընթացքում ներկայացնի համալիր միջոցառումների ծրագիր, թե ինչպես ֆինանսական միջոցները հասանելի դարձնել բիզնեսի համար. «Առաջին հերթին խոսքը վերաբերում է տոկոսադրույքներին, գրավի առարկային, բյուրոկրատական քաշքշուկներին: Համաշխարհային բանկը վերլուծություն էր կատարել Հայաստանում բիզնես միջավայրի զարգացման վերաբերյալ և արձանագրել, որ առաջին երեք խոչընդոտներն են կոռուպցիան, բյուրոկրատական խնդիրները և ֆինանսական միջոցների հասանելիությունը: Այսինքն` ֆինանսական միջոցների հասանելիությունն ավելի լուրջ խնդիր է դարձել բիզնեսի համար, քան հարկային և մաքսային վարչարարությունը: Դրա համար փորձում ենք ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ կարելի է անել` ավելորդ խնդիրները վերացնելու և տոկոսադրույքները նվազեցնելու նպատակով», -նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարաչապետը նաև հիշեցրել է, որ բիզնեսի աջակցման միջոցառումներ առաջին անգամ իրականացվել են 2009 թվականին, երբ ձևավորվել էր Օպերատիվ շտաբը, և կառավարությունը քննարկում էր բիզնեսի ներկայացրած առարկայական ծրագրերը` նպատակ ունենալով օգնել գործարարներին հաղթահարել ճգնաժամի բացասական հետևանքները: 

«Մենք տրամադրեցինք վարկային ռեսուրսներ, պետական երաշխիքներ, փորձեցինք օգնել ձեռնարկություններին, և այդ ծրագրերը որոշակի հաջողություն ունեցան: Երկրորդ քայլով բանակցություններ վարեցինք ներկրողների հետ` արտահանման դաշտ տեղափոխվելու հարցի շուրջ: Շատ ներմուծողներ, մասնավորապես, ալկոհոլային խմիչքների, հյութերի արձագանքեցին մեր առաջարկին, սկսեցին ՀՀ-ում ձևավորել նոր արտադրական հզորություններ և ներկրողներից դարձան արտահանողներ: Դա էական նշանակություն ուներ վճարային հաշվեկշռի համար, քանի որ, թեպետ վերջին երեք տարում արտահանման աճի տեմպը 2 անգամ բարձր է ներմուծման աճի տեմպից, ներմուծման ծավալը դեռևս 2.5 անգամ գերազանցում է արտահանման ծավալին», – ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9