ԵՐԵՎԱՆ-ՎԱՆԱՁՈՐ-ԵՐԵՎԱՆ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՆԱԽԿԻՆ ՓՈԽԱԴՐԱՎԱՐՁԸ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հունվարի 24-ի հրամանով Երևան-Վանաձոր և Վանաձոր-Երևան ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղիներում վերականգնվել է նախկին փոխադրավարձը՝ 1200 դրամ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից՝ որոշման համար հիմք է ընդունվել ինչպես այս հարցի կապակցությամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի առաջարկությունը և եզրակացությունն, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների բողոքները:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսին Երևան-Վանաձոր և հակառակ ուղղությամբ՝ Վանաձոր-Երևան, միկրոավտոբուսային երթուղիներում փոխադրավարձը բարձրացվել էր և սահմանվել 1400 դրամ: