Տնտեսական

USD BUY - 382.00+0.50 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 444.00+1.00 EUR SELL - 447.50+1.00
OIL:  BRENT - 62.46+0.48 WTI - 58.85+0.58
COMEX:  GOLD - 4248.20+1.01 SILVER - 52.40+2.34
COMEX:  PLATINUM - 1696.80+0.74
LME:  ALUMINIUM - 2748.00-1.80 COPPER - 10518.00-3.22
LME:  NICKEL - 15280.00-1.37 TIN - 36173.00-2.39
LME:  LEAD - 2020.50-0.47 ZINC - 3001.50-0.30
FOREX:  USD/JPY - 150.88-0.17 EUR/GBP - 1.1662+0.35
FOREX:  EUR/USD - 1.1662+0.35 GBP/USD - 1.342+0.52
STOCKS RUS:  RTSI - 1017.01+1.57
STOCKS US: DOW JONES - 46253.31-0.04 NASDAQ - 22670.08+0.66
STOCKS US: S&P 500 - 6671.06+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 48277.74+1.27 TOPIX - 3203.42+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25888.51-0.09 SSEC - 3916.23+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 9424.75-0.30 CAC40 - 8077.00+1.99
STOCKS EUR:  DAX - 24181.37-0.23
16/10/2025  CBA:  USD - 382.48-0.19 GBP - 513.67+2.23
16/10/2025  CBA:  EURO - 445.78+0.85
16/10/2025  CBA:  GOLD - 51704+938 SILVER - 646.64+12.78
2024թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 26.0%-ով
05/06/2024 12:41
Կիսվել

2024թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 26.0%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,670.3 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 26.0%-ով։

Հիշեցնենք, որ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 19.2%-ով։

2020թ.-ին կոնյակի արտադրությունը նվազել է 9.9%-ով և կազմել 39,191.0 հազար լիտր, 2019թ,-ին արտադրությունն աճել է 41.5%-ով և կազմել 43,505.7 հազար լիտր, 2018թ.-ին արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 30,751.9 հազար լիտր, 2017թ.-ին արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ.-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ին՝ նվազել 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել է 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը։

2009-2013 թվականների ընթացքում, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել է շարունակական աճ: 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր: 2011 թ.-ին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: Ճգնաժամային 2008 թ.-ին մեր երկրում արտադրվել է 15.9 մլն լիտր կոնյակ:

16/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.48
-0.19
Եվրո (EUR)
445.78
+0.85
Ռուբլի (RUR)
4.8299
-0.0146
Լարի (GEL)
141.19
-0.04
51704
+938
Արծաթ
646.64
+12.78