Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. 2023-ի արագացված տնտեսական աճը որևէ առումով «որակյալ» չէր
13/06/2024 17:40
Կիսվել

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. 2023-ի արագացված տնտեսական աճը որևէ առումով «որակյալ» չէր

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2023թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը։

Այսպես՝

2023թ․ ՀՀ տնտեսությունում դեռևս պահպանվել են 2022թ.-ին բարձր աճ ապահովող արտաքին գործոնների ազդեցությունները (թեև որոշակի նվազում արձանագրելով), ինչպես նաև առաջացել են նոր՝ աճի վրա դրականորեն ազդող գործոններ, ինչի արդյունքում տնտեսական աճը եղել է ավելի բարձր, քան կանխատեսվում էր կառավարության կողմից։ ՀՀ տնտեսական աճը կազմել է 8.7%, այն դեպքում, երբ բյուջեի հիմքում դրված սցենարում թիրախավորվել էր 7․0%, իսկ տարվա ընթացքում այն վերանայվել էր դեպի վերև՝ հասնելով 7.4%-ի։ Բարձր տնտեսական աճը, բնականաբար, դրական երևույթ է հարկաբյուջետային քաղաքականության տեսանկյունից, քանի որ մի կողմից՝ սպասվածից ավելի շատ եկամուտ է ձևավորվում` թույլ տալով ավելի մեծ ծախսեր իրականացնել, մյուս կողմից՝ ավելանում է հարկաբյուջետային տարածքը՝ պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազման հաշվին։

Այդուհանդերձ, 2023թ. արագացված տնտեսական աճը «որակյալ» չէր ինչպես հարկաբյուջետային քաղաքականության, այնպես էլ երկարաժամկետ կայունության տեսանկյունից։ 7.4% կանխատեսման և 8.7% փաստացի աճերի միջև մեծամասամբ ընկած է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կտրուկ աճ գրանցած ոսկերչական գործունեության ազդեցությունը։ Վերջինս հիմնված է արտաքին գործոնների վրա, որոնք ժամանակավոր են և ցանկացած պահի կարող են կտրուկ փոխվել։ Թեև այդ գործունեությունը շարունակվում է նաև 2024 թվականին, այն պետք է դիտարկել որպես կարճաժամկետ երևույթ և միջոցներ ձեռնարկել տնտեսության մյուս հատվածների վրա հնարավոր բացասական ազդեցությունները չեզոքացնելու համար։ Հարկաբյուջետային դրական ազդեցություն այդ գործունեության տեսակը ևս չի ունեցել, քանի որ չի նպաստել հարկային եկամուտների ավելացմանը։

Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը հաշվետու տարում բավական կտրուկ բարելավվել է` 22.7%-ից դառնալով 23.4%։ Սակայն այստեղ նույնպես առկա է ժամանակավոր երևույթ, մասնավորապես՝ 2022թ. բանկային համակարգում գրանցված շահույթների կտրուկ աճի արդյունքում 2023թ. վճարված շահութահարկը, որը նպաստել է հարկեր/ՀՆԱ-ի բարելավմանը շուրջ 0.8 տոկոսային կետով։ Շահույթների աճը 2023թ. չի շարունակվել նույն կերպ, ինչը հուշում է, որ դա նույնպես ժամանակավոր է, և 2024թ. նույն չափով բարելավում գրանցելը խնդրահարույց կլինի։

Կապիտալ ծախսերի կատարողականը շարունակում է էական խնդիր մնալ, հատկապես արտաքին ֆինանսավորմամբ ծախսերի պարագայում, թեև ընդհանուր կապիտալ ծախսերի կատարողականը որոշակիորեն բարելավվել է նախորդ տարվա համեմատ։ 2023թ. կապիտալ ծախսերի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 95.8%՝ նախորդ տարվա 94.9%-ի համեմատ բարելավվելով 0.9 տոկոսային կետով, մինչդեռ պետական բյուջեի տարեկան պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 88.6%։ Հատկանշական է, որ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականը (առանց պետական բյուջեի համաֆինանսավորման) ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 92.5%, իսկ բյուջեի նախնական պլանային ցուցանիշի նկատմամբ կազմել է ընդամենը 58.9%: Սա ցույց է տալիս, որ կապիտալ ծրագրերի կառավարման և իրականացման արդյունավետության բարձրացման խնդիրը շարունակում է մնալ չլուծված։

Մի շարք կարևոր ծրագրերի գծով գրանցվել են էական թերակատարումներ։ Մասնավորապես, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի (այն նախատեսում է ճանապարհային հանգույցների և ավտոբուսների դեպոների կառուցում), քաղաքային զարգացման ծրագրի, գյուղական ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման, պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների, «Ապահով դպրոց» և այլ ծրագրերի գծով գրանցվել է ավելի քան 10%, որոշ դեպքերում ավելի քան 20-30% թերակատարումներ։ Այս երևույթը բնականաբար իր բացասական հետևանքները կունենա երկարաժամկետում՝ հաշվի առնելով այն, որ նշվածները հիմնականում զարգացմանն ուղղված ծրագրեր են։

Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը աճել է՝ չնայած նրան, որ պակասուրդ/ՀՆԱ-ն նվազել է։ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2023թ. աճել է 1.4 տոկոսային կետով՝ հիմնականում պայմանավորված պետական բյուջեից զուտ վարկավորման աճով, ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկմամբ և իրական տոկոսադրույքի աճով։ Տարվա ընթացքում պարտք/ՀՆԱ-ն նվազեցնող գործոններ են եղել տնտեսական աճը և պակասուրդի նվազումը։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59