Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՈՒՄՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԼՐՎԻ ԳՐԱԳԵՏ և ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ»
25/11/2008 17:12
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՈՒՄՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԼՐՎԻ ԳՐԱԳԵՏ և ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ»

Այս տարի առաջին անգամ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանի հետ համատեղ անցկացրեց «ՀՀ մաքսային գործ» և «ՀՀ հարկային համակարգ» ուսումնական ծրագրեր: Դասընթացը կայացել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որին մասնակցել են պետական և պետական հավատարմագիր ունեցող ԲՈՒՀ-երի շրջանավարտներ:
Այսպիսի դասընթացներ անցկացնելով, Կոմիտեն նպատակ ունի անհրաժեշտ գիտելիքներ տալ ԲՈՒՀ-ն ավարտած երիտասարդներին: Արդյուքնում` համակարգի համալրման մրցույթներին մասնակցելիս, նրանք կլինեն ավելի պատրաստված, գրագետ ու բանիմաց:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր ընդունել է ծրագրի այն մասնակիցներին, ովքեր և’ դասընթացի, և’ թեստավորման ընթացքում ունեցել են գերազանց արդյունք: Դիմելով նրանց, Կոմիտեի ղեկավարը, մասնավորապես, նշել է.  
«Կադրային հարցում Պետական եկամուտների կոմիտեն որդեգրել է այլ քաղաքականություն: Համակարգը պատրաստված մասնագետներով համալրելու համար ընտրվել է նոր մոտեցում: Այն է` մինչ մրցույթը կազմակերպվում են դասընթացներ` «Մաքսային գործ», «Հարկային համակարգ» ուսումնական ծրագրերով, որոնց միջոցով երիտասարդները տեղեկանում են, թե ինչ է իրենից ներկայացնում համակարգը, հնարավորություն են ունենում հենց տեղում ծանոթանալ այս կամ այն գործընթացին: Եվ միայն դրանից հետո են մասնակցում համակարգ ընդունվելու համար հայտարարվող մրցույթին»:
Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը հիշեցրել է, որ բարդ ու յուրահատուկ այս մասնագիտությունների վերաբերյալ պահանջվող թեմատիկ դասագրքեր ձեռք բերելն, առհասարակ,  բարդ է, և ոչ միայն. պետք է նաև տեղյակ լինել կառավարության համապատասխան որոշումներին, գերատեսչական ներքին իրավական ակտերին, միջազգային պայմանագրերին ու համաձայնագրերին: Այդ ամենը, Ա. Ալավերդյանի խոսքերով, երիտասարդներին հասանելի է  դառնում  այս ծրագրի միջոցով: Ավելին, դասընթացի ավարտին մասնակիցներն իրենց ձեռքի տակ են ունենում անհրաժեշտ բոլոր նյութերը, որոնք կազմակերպիչները տրամադրում են ինչպես գրքային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով:
Ընտրված թեմաների շրջանակը բավականին լայն է. արվել է առավելագույնը, որպեսզի կարևոր ոչ մի թեմա ծրագրից դուրս չմնա: Այս առումով Կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը ընդգծել է, որ ծրագիրը միայն տեսական դասընթացով չի սահմանափակվել: Երիտասարդները նաև գործնական գիտելիքներ են ստացել` ուսումնական այց կատարելով, օրինակ, մաքսատներ: Նրանք տեղում ծանոթացել են մաքսային հայտարարագրի լրացման կարգին,  մաքսային  սահմանով տեղափոխվող  ապրանքների մաքսային արժեքի և դրա որոշման կանոններին, ձևակերպումների գործընթացին  և այլն:
Ոչ պակաս կարևոր այլ հանգամանք. դասընթացի բոլոր  ժամերին դասախոսել են բացառապես Պետական եկամուտների կոմիտեի մասնագետ-աշխատակիցները: Դասախոսական կազմը համալրված էր աշխատանքի երկարամյա փորձ ունեցող, արհեստավարժ մասնագետներով, ովքեր նաև մանկավարժական աշխատանքի փորձ ունեն:
Կոմիտեի ղեկավարը ցանկություն հայտնեց նաև լսել մասնակիցների կարծիքները. «Ի±նչ դիտարկումներ, դիտողություններ ունեք: Եթե երկրորդ անգամ մասնակցելու լինեիք ծրագրին, ի±նչը կցանկանայիք փոխել»,- հետաքրքրվեց Գագիկ Խաչատրյանը: Բացասական կարծիքներ չեղան:
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվել են վկայականներ` ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի անունից:
Դասընթացն ավարտած լավագույն շրջանավարտների հաջորդ քայլը, բնականաբար, համակարգի մրցույթներին մասնակցելն է: Ցանկացողները շատ են, և Կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ թափուր տեղեր առաջանալու դեպքում մրցույթներ անցկացվելու են անընդմեջ, համակարգը մշտապես թարմացվելու է:
«Կադրային ներուժի ձևավորումը մեր ուշադրության կենտրոնում է, հետևաբար դասընթացի լավագույն շրջանավարտների հետ մենք  մեծ հույսեր ենք կապում: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ բոլոր մրցույթները թափանցիկ են լինելու և գտնվելու են իմ անմիջական վերահսկողության ներքո: Այլապես այս դասընթացների անցկացումը անիմաստ կլիներ: Յուրաքանչյուր պատրաստված մասնագետի նկատմամբ ցուցաբերվելու է սրտացավ վերաբերմունք: Վստահեցնում եմ, որ նաև մրցույթից հետո եմ անձամբ զրուցելու ձեզանից յուրաքանչյուրի հետ, ով կմասնակցի դրան: Այսինքն` գործընթացը սկզբից մինչև վերջ լինելու է իմ տեսադաշտում»:
Կոմիտեի ղեկավարությունը լավագույն շրջանավարտներին վստահեցրեց, որ նրանց անուն-ազգանունները մշտապես ձեռքի տակ է պահելու: Լավագույններն են, ուրեմն պետք է մասնակցեն բոլոր մրցույթներին, պահանջները բավարարելու դեպքում էլ ընդգրկվեն համակարգում:  Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն էլ նշեց, որ մրցույթում հաղթելու դեպքում, աշխատանքի ընդունելիս, հաշվի է առնվելու նաև դիմորդների բնակության վայրը:
Հաշվի առնելով այն համագմանքը, որ դիմորդները շատ են, կազմակերպիչները որոշել են ուսումնական այսպիսի ծրագրերը շարունակական դարձնել: Հաջորդ դասընթացների ժամանակ հաշվի են առնվելու նաև ծրագրին արդեն մասնակցած երիտասարդների կարծիքներն ու դիտարկումները, որոնք վերջիններս հայտնել են իրենց գնահատման թերթիկներում:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25