Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
Մինչև 2050 թվականը ԵՄ-ում էլեկտրաէներգիայի գներն ավելի բարձր կլինեն, քան ԱՄՆ-ում և Չինաստանում
04/07/2024 22:26
Կիսվել

Մինչև 2050 թվականը ԵՄ-ում էլեկտրաէներգիայի գներն ավելի բարձր կլինեն, քան ԱՄՆ-ում և Չինաստանում

ԵՄ երկրներում բնակիչները ստիպված կլինեն առնվազն մինչև 2050 թվականը ավելի շատ վճարել էլեկտրաէներգիայի համար, քան ԱՄՆ-ում և Չինաստանում, նույնիսկ այն դեպքում, եթե ածխաթթու գազի արտանետումները նվազեն մինչև զրոյական մակարդակ:

էլեկտրաէներգիայի արտադրության համար ԵՄ ծախսերը առնվազն 50%-ով ավելի բարձր կլինեն, քան ԱՄՆ-ում և Չինաստանում մինչև 2050 թվականը, նույնիսկ եթե եվրոպական դաշինքը հասնի իր «կանաչապատման» նպատակներին: Մարկուս Բայրերի խոսքով՝ նման դինամիկան եվրոպական ընկերություններին անբարենպաստ դրության մեջ կդնի հիմնական մրցակիցների համեմատ, ուստի հանրությունն ԵՄ մակարդակով հրատապ գործողությունների կարիք ունի:

Մայիսի 14-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների մասնաբաժինը համաշխարհային տնտեսությունում նվազել է, նրանք վտանգում են Չինաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական մրցակցության զոհը դառնալ: Նրա խոսքով, եթե ԵՄ երկրները շարունակեն մրցունակությամբ զիջել ԱՄՆ-ին, ապա նրանց կապիտալը կուղղվի ԱՄՆ ֆինանսական շուկա, որը պահպանում է էլեկտրաէներգիայի զգալիորեն ցածր գները։

Գազ արտահանող երկրների ֆորումի տվյալներով՝ ԵՄ գազի խողովակաշարային մատակարարումները 2023 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում նվազել են 34%-ով։ 2023 թվականին Եվրոպայում հեղուկացված գազի խոշորագույն մատակարարներն են դարձել ԱՄՆ-ն (2․4 միլիարդ խորանարդ ֆուտ, ընդհանուր ներմուծման 27%-ը), Քաթարը (օրական 2 միլիարդ խորանարդ ֆուտ, 14%) և Ռուսաստանը (օրական 1․8 միլիարդ խորանարդ ֆուտ, 13%)։ Ընդ որում, Եվրոպան ակտիվորեն օգտագործում է հողմային էլեկտրակայանները՝ 2024 թվականի ապրիլին էլեկտրաէներգիայի արտադրության մեջ նրա մասնաբաժինը կազմել է 22%։

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02