Տնտեսական

USD BUY - 396.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 423.00-1.00
OIL:  BRENT - 71.95-0.74 WTI - 68.17-0.64
COMEX:  GOLD - 2663.20+0.54 SILVER - 31.06+1.40
COMEX:  PLATINUM - 948.50+0.44
LME:  ALUMINIUM - 2594.00-0.19 COPPER - 9010.50+0.09
LME:  NICKEL - 15903.00-1.00 TIN - 28913.00+2.56
LME:  LEAD - 2072.50+0.75 ZINC - 3103.00+1.60
FOREX:  USD/JPY - 150.14-0.29 EUR/GBP - 1.0489-0.31
FOREX:  EUR/USD - 1.0489-0.31 GBP/USD - 1.2644-0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44782.00-0.29 NASDAQ - 19403.95+0.97
STOCKS US: S&P 500 - 6047.15+0.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 38513.02+0.80 TOPIX - 2714.72+1.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19550.29+0.65 SSEC - 3363.98+1.13
STOCKS EUR:  FTSE100 - 8312.89+0.31 CAC40 - 7236.89+0.02
STOCKS EUR:  DAX - 19933.62+1.57
02/12/2024  CBA:  USD - 397.88+3.24 GBP - 505.55+4.71
02/12/2024  CBA:  EURO - 418.65+1.83
02/12/2024  CBA:  GOLD - 33912.60+392.89 SILVER - 392.72+11.26
ԴիջիԹեք էքսպո 2024-ը մոտ է, սկսվել է ստարտափ (startup) ընկերությունների գրանցումը
28/07/2024 20:21
Կիսվել

ԴիջիԹեք էքսպո 2024-ը մոտ է, սկսվել է ստարտափ (startup) ընկերությունների գրանցումը

Տեխնոլոգիական տոնը՝ ԴիջիԹեք էքսպո 2024-ն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 4-6-ը Մերիդիան էքսպո կենտրոնում։  Տեխնոլոգիական ցուցահանդեսն աննախադեպ կլինի մասնակիցների թվով՝ կներկայացվեն տարբեր ոլորտի 150-ից ավելի ընկերություններ Հայաստանից և այլ երկրներից։ Ընդլայնվել է ցուցասրահի տարածքը և դարձել 8000քմ։ Ընկերությունների գրանցումն ընթացքի մեջ է, ԴիջիԹեք էքսպո 2024-ին տաղավարային տարածք ամրագրելու համար անհրաժեշտ է գրանցվել  digitec.am կայքի միջոցով։

Այս տարի տեխնոլոգիական ցուցահանդեսը կառանձնանա նաև սկսնակ և փոքր՝ ստարտափ ընկերությունների մասնակցության քանակով։ Ավելի քան 80 ստարտափներ  մասնակցության հնարավորություն կստանան, ցուցահանդեսին մասնակցության արտոնյալ պայմաններ ստանալու համար պետք է լրացնել այս հայտը։

«Առանձնացված հատուկ տարածք կունենանք ստարտափների համար, նույնիսկ ներկայացված կլինեն ընկերություններ, որոնք գաղափարի փուլում են։ Նպատակ ունենք հնարավորություն տալ նորաստեղծ թիմերին գտնել գործընկերներ կամ ներդրողներ իրենց գաղափարը կյանքի կոչելու և զարգացնելու համար։  ԴիջիԹեք ցուցահանդեսը դարձել է տեխնոլոգիական ընկերությունների համար օգտակար կապեր հաստատելու լավագույն հարթակը»,- ասում է ԱՏՁՄ-ից ԴիջիԹեքի ղեկավար Խաչատուր Հակոբյանը։

IDram

Ինչպես անցած տարի, այս տարի ևս կանցկացվի DigiTec Startup Elevator-ը, որի միջոցով  ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարը, ապրանքը կամ ծառայությունը հրեշտակ ներդրողներին։ Սա վերելակային ելույթի (elevator pitch) հայտնի մոդելն է, որը ենթադրում է գաղափարի ներկայացումը  վերելակով երթևեկելու ընթացքում, սովորաբար այն տևում է մեկ րոպե։

Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվեն նաև այլ ֆորմատներով 5-ից ավելի միջոցառումներ՝  պանելային քննարկումներ, տեխնոլոգիական  զրույցներ և այլն։

Այցելուների համար ցուցահանդեսը  լինելու է անվճար, բայց պարտադիր կլինի գրանցումը։

ԴիջիԹեք ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացնում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ) 2005 թվականից՝ համախմբելով Հայաստանի և աշխարհի տեխնոլոգիական ներուժը, ներկայացնելով ոլորտի զարգացումներն ու հեռանկարները։ Այս տարի ԱՏՁՄ-ն հյուրընկալում է նաև  WCIT-ին՝ նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որը կանցկացվի հոկտեմբերի 4-7-ը:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

02/12/2024
դրամ
Դոլար (USD)
397.88
+3.24
Եվրո (EUR)
418.65
+1.83
Ռուբլի (RUR)
3.74
+0.08
Լարի (GEL)
138.39
-2.68
33912.60
+392.89
Արծաթ
392.72
+11.26