Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Ակբա բանկը խթանում է Հայաստանում էներգաարդյունավետության զարգացումը
30/07/2024 23:03
Կիսվել

Ակբա բանկը խթանում է Հայաստանում էներգաարդյունավետության զարգացումը

Ակբա բանկը «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» կողմից Իջևանում կազմակերպված էներգաարդյունավետության էքսպոյի շրջանակում բիզնեսներին և անհատներին ներկայացրել է էներգաարդյունավետ  ու էներգախնայող արտադրանքների ֆինանսավորման ճկուն տարբերակներ։

Էներգաարդյունավետության էքսպոյի շրջանակում ներկայացվել են հայկական արտադրության ջրատաքացուցիչներ, հոսանքով  աշխատող կաթսաներ, տաք  հատակներ ու արևային այլ էներգաարդյունավետ ու «կանաչ» արտադրանքներ։

«Ուրախ  ենք, որ Ակբա բանկը միացել է այս միջոցառմանը։ Հայաստանն այնքան արև ունի, որ առաջիկա տարիներին կարող է լուրջ առաջընթաց գրանցել «կանաչ» էներգիայի արտադրության ոլորտում։ Այդ ճանապարհին Ակբա բանկը կանգնած  է  բնակիչների կողքին՝  առաջարկելով ֆինանսական  հետաքրքիր  լուծումներ,  որպեսզի  մարդիկ կարողանան  օգտվել «կանաչ» տեխնոլոգիաների  առավելություններից»,- նշել է «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Էրիկ Բյոտտխերը։

Այս տարի  Ակբա բանկը Euromoney ֆինանսական պարբերականի  կողմից ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարում) չափանիշներով Հայաստանում ճանաչվել է լավագույնը՝ հաշվի առնելով ESG շրջանակում բանկի վարկային պորտֆելի կայուն աճն ու վերջինիս աճող մասնաբաժինը։ Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, Ակբան մշակել և շուտով ներդնելու է նաև «կանաչ» վարկերի տրամադրման սեփական ընթացակարգերը, որոնց միջոցով սահմանվելու են «կանաչ» վարկերի չափանիշներն  ու  CO2-ի արտանետման հաշվարկման մեխանիզմները։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88