Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասին արձանագրությունը
ՌԴ Դաշնային խորհուրդը լիագումար նիստում հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում փոփոխության վերաբերյալ արձանագրությանը՝ մաքսային սահմանով էլեկտրոնային առևտրի ապրանքների տեղաշարժման հարցի կարգավորման համար:
Վավերացվող արձանագրությունն ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների կողմից: Այնտեղ սահմանված են ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի կարգավորման առանձնահատկությունները, և նախատեսված է նոր ինստիտուտի՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի ստեղծում:
Փաստաթուղթը սահմանում է ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության իրավունքը՝ սահմանելու էլեկտրոնային առևտրի ապրանքների ավելացված արժեքի հարկ և անմիջականորեն ֆիզիկական անձանց կողմից ներկրվող էլեկտրոնային առևտրի ապրանքների անմաքս շեմ սահմանելու հնարավորություն:
Հիշեցնենք՝ համապատասխան օրինագիծը ՌԴ Պետդումա էր ներկայացվել հուլիսի 2-ին, ընդունվել էր հուլիսի 23-ին: