2024թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38.5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,370.8 հազար լիտր գինի, որից 481.0 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2023-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 38․5%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 18․8%-ով։
Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 3․8 անգամ և կազմել 1,598.3 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն աճել է 32․1%-ով և կազմել 724.8 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 5․6%-ով՝ կազմելով 12,756.9 հազար լիտր։