Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 413.00-0.50 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
Հայաստանում ամենաշատը վարձատրվում են տեղեկատվության և կապի ոլորտի աշխատակիցները. 2024թ. հունիս
15/08/2024 15:19
Կիսվել

Հայաստանում ամենաշատը վարձատրվում են տեղեկատվության և կապի ոլորտի աշխատակիցները. 2024թ. հունիս

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2024 թ. հունիսի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 275,654 դրամ, որից տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 345,618 դրամ, իսկ կանանց աշխատավարձը՝ 209,641 դրամ։

ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է.

Հայաստանում ամենաշատը վարձատրվում են տեղեկատվության և կապի ոլորտի (ՏՏ) մասնագետները՝ 824,100 դրամ, որից տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 994,743 դրամ, իսկ կանանց դեպքում՝ 588,237 դրամ։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ՝ 799,925 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 826,642 դրամ, իսկ կանանցը՝ 646,030 դրամ։

Երկրորդ հորիզոնականում ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտն է։ Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 683,061 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 1,022,489 դրամ, իսկ կանանցը՝ 457,731 դրամ։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝  362,284 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 401,730 դրամ, իսկ կանանցը՝ 332,346 դրամ։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 283,967 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 287,425 դրամ, իսկ կանանցը՝ 267,325 դրամ։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 315,019 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 398,829 դրամ, իսկ կանանցը՝ 398,829 դրամ։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 286,491 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 311,777 դրամ, իսկ կանանցը՝ 261,936 դրամ։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 275,915 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 295,603 դրամ, իսկ կանանցը՝ 228,875 դրամ։

Շինարարություն՝ 259,494 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 260,428 դրամ, իսկ կանանցը՝ 250,235 դրամ։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 241,998 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 364,432 դրամ, իսկ կանանցը՝ 206,911 դրամ։

Մշակող արդյունաբերություն՝ 218,938 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 271,067 դրամ, իսկ կանանցը՝ 155,546 դրամ։

Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում՝ 202,560 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 247,299 դրամ, իսկ կանանցը՝ 155,809 դրամ։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 197,805 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 205,569 դրամ, իսկ կանանցը՝ 174,767 դրամ։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 194,169 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 216,377 դրամ, իսկ կանանցը՝ 163,471 դրամ։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 190,470 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 203,095 դրամ, իսկ կանանցը՝ 167,613 դրամ։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 185,549 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 205,476 դրամ, իսկ կանանցը՝ 147,743 դրամ։

Կրթություն՝ 156,656 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 171 ,766 դրամ, իսկ կանանցը՝ 152,081 դրամ։

Սպասարկման այլ ծառայություններ՝ 152,720 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 188,571 դրամ, իսկ կանանցը՝ 126,385 դրամ։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 139,420 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 157,850 դրամ, իսկ կանանցը՝ 125,158 դրամ։

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91