Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Համաշխարհային առաջատար ապրանքանիշերը կրճատել են արտադրական պատվերները Բանգլադեշում
15/08/2024 18:53
Կիսվել

Համաշխարհային առաջատար ապրանքանիշերը կրճատել են արտադրական պատվերները Բանգլադեշում

Համաշխարհային առաջատար ընկերությունները զգալիորեն կրճատում են հագուստի և կոշիկի արտադրության պատվերները Բանգլադեշում և դիմում հարևան երկրների արտադրողներին՝ հարավասիական երկրում զանգվածային բողոքի ցույցերից հետո, որոնց զոհ է դարձել շուրջ 500 մարդ: Այս մասին հայտնում է Financial Times-ը:

«Որոշ խոշոր ապրանքանիշեր գալիք սեզոնների պատվերները տեղափոխել են Հարավարևելյան Ասիայի մրցակիցների մոտ՝ խաթարելով մատակարարման առկա համաշխարհային շղթաները և վտանգելով ավելի քան 170 միլիոն բնակչություն ունեցող երկրի առաջատար արդյունաբերությունը. 2023 թվականին այն արտահանել է 47 միլիարդ դոլարի հագուստ»:

Apex Footwear-ի ղեկավար, ֆրանսիական սպորտային Decathlon-ի և ճապոնական Uniqlo Fast Retailing-ի մատակարար Մամուն Ռաշիդի խոսքով՝իսպանական և գերմանական ընկերությունները հայտնել են, որ պատվերների 40%-ն այժմ ուղղվում է դեպի Կամբոջա և Ինդոնեզիա: Ըստ նրա՝ վերջին իրադարձությունները «լրջորեն խարխլել են» համաշխարհային բրենդների վստահությունը Բանգլադեշի նկատմամբ:

Նախկին վարչապետ Շեյխ Հասինայի և նրա կառավարության դեմ ուսանողների զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ այրվել են նախկին ռեժիմի կողմնակիցներին պատկանող բազմաթիվ գործարաններ, այդ թվում՝ այնպիսի համաշխարհային ապրանքանիշերի մատակարարներ, ինչպիսիք են շվեդական H&M մանրածախ առևտրային ցանցը և իսպանական Zara ցանցը: Դա հանգեցրել է Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա ձմեռային մանրածախ սեզոնի համար հագուստի և կոշիկի առաքումների հետաձգմանը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02