Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Ոսկու գինը ռեկորդ է սահմանել. արդյո՞ք այն կշարունակի աճել
20/08/2024 18:20
Կիսվել

Ոսկու գինը ռեկորդ է սահմանել. արդյո՞ք այն կշարունակի աճել

Օգոստոսի 16-ին ոսկու գինը ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով ունցիայի դիմաց 2,500 դոլարի մակարդակը։ Տարվա ընթացքում թանկարժեք մետաղը թանկացել է գրեթե մեկ երրորդով, պատճառների թվում են Դաշնային պահուստի մեղմ դրամավարկային քաղաքականությունը, զարգացող երկրների կենտրոնական բանկերի կողմից ոսկու գնումների ավելացումը և զինված հակամարտությունները։

Օգոստոսի 19-ին ոսկին վաճառվում էր մեկ ունցիայի դիմաց 2,503 դոլարի սահմաններում՝ մնալով ռեկորդային 2500 դոլար մակարդակից բարձր։ Մեկ տարի առաջ ոսկին արժեր 1,915 դոլար մեկ ունցիայի դիմաց և այդ ժամանակից ի վեր գինը բարձրացել է ավելի քան 30%-ով։

Հուլիսի վերջից ոսկու գինը մեկ ունցիայի դիմաց ավելացել է մոտ 100 դոլարով, որի հիմնական պատճառը դոլարի փոխարժեքի թուլացումն է։ Հուլիսի վերջից ԱՄՆ դոլարը թուլացել է մոտ 2․4%-ով։

Մեկ այլ գործոն է ռազմական լարվածությունը և հակամարտությունների սրացումը։ Նաև պետք չէ մոռանալ ԱՄՆ-ում մոտալուտ նախագահական ընտրությունները, որոնք ավանդաբար մեծ անորոշություն են ստեղծում շուկայում։

Ոսկու առաջարկը և պահանջարկը

WGC-ն հաշվարկել է, որ 2023 թվականին ոսկու առաջարկն ու պահանջարկը հավասարակշռված են եղել 4,899 տոննայի շրջակայքում: Այս տարի ակնկալվում է, որ պահանջարկը կավելանա 139 տոննայով՝ 2023 թվականի համեմատ: Խորհուրդը չի կանխատեսում ոսկու ընդհանուր արդյունահանման ծավալն 2024 թվականին, սակայն ակնկալում է, որ արդյունահանումը կգերազանցի նախկին ռեկորդը՝ 3,656 տոննա, որը սահմանվել էր 2018 թվականին: 2023 թվականին, ըստ WGC-ի գնահատումների, արդյունահանումը կազմել է 3,644 տոննա։

Կշարունակվի՞ արդյոք գնի աճը

Ոսկին դարձել է լավագույն ռեսուրսը՝ գնաճից և աշխարհաքաղաքական ռիսկերից խուսափելու համար: Կանխատեսվում է, որ տարեվերջին ոսկու գինն ունցիայի դիմաց կբարձրանա մինչև 2,700 դոլար՝ զարգացող երկրների Կենտրոնական բանկերի և Ասիայի տնային տնտեսությունների կայուն պահանջարկի շնորհիվ:

Ոսկու գինը մեծապես որոշվում է ներդրողների տրամադրություններով, որոնք չափելը գրեթե անհնար է, ինչը նշանակում է, որ գների ճշգրիտ կանխատեսումներ տալը չափազանց դժվար է։

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01