Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Արդյոք ԱՄՆ-ն կգոյատևի սննդի դեֆիցիտի պայմաններում
21/08/2024 16:00
Կիսվել

Արդյոք ԱՄՆ-ն կգոյատևի սննդի դեֆիցիտի պայմաններում

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որը նոյեմբերին կայանալիք ընտրություններում իշխող Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն է, խոստացել է հաղթանակի դեպքում հասնել «երկրի պատմության մեջ գների բարձրացման առաջին դաշնային արգելքին»: ԱՄՆ-ի համար գաղափարն այնքան նոր է և անսովոր, որ ներկայացնելով այն Հյուսիսային Կարոլինա նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ, Հարիսը, սխալ է արտասանել այդ տերմինը, և Սպիտակ տան պաշտոնական սղագրության մեջ ստիպված են եղել ուղղումներ կատարել՝ «gauging [gouging]»։

Հարիսի ելույթից հետո լրատվամիջոցները՝ Associated Press գործակալությունից մինչև The New York Times, Հանրային ռադիոյից մինչև Forbes, սկսել են քննարկել, թե ինչ ի նկատի ուներ նա և կարող է արդյոք առաջարկվող ծրագիրն աշխատել:

ԱՄՆ-ում իշխող կուսակցությանը մոտ կանգնած CNN հեռուստաալիքը նույնպես կարծում է, որ «բուժումն այս դեպքում կարող է ավելի վատը լինել, քան հիվանդությունը»: Լրատվամիջոցն արձագանքել է, որ գնաճը զսպելու Հարիսի ծրագիրը կարող է ավելի շատ խնդիրներ ստեղծել, քան լուծել:

Associated Press-ն էլ իր մեկնաբանության մեջ նշում է, որ իրականում գների մակարդակը թելադրված է առաջարկի և պահանջարկի հավասարակշռությամբ: Եթե գները արհեստականորեն սահմանափակվեն, հավասարակշռությունը կխախտվի:

Ընդհանուր առմամբ՝ գնաճից հետո շատ դժվար է գները վերադարձնել նախկին մակարդակին: Գների կայուն անկումը սովորաբար տեղի է ունենում միայն խորը և երկարատև տնտեսական անկումների ժամանակ: Տնտեսագետները պնդում են, որ լավագույն մոտեցումը աշխատավարձերի աստիճանական բարձրացումն է:

Վերլուծաբանների խոսքով՝ Բայդենի և Հարիսի թիմի իշխանության գալուց ի վեր ԱՄՆ-ում գներն ընդհանուր առմամբ աճել են 20%-ով, իսկ չորս հոգուց բաղկացած ընտանիքի (հայր, մայր և դպրոցահասակ երկու երեխա) սպառողական զամբյուղի արժեքն աճել է 45%-ով:

Դեմոկրատների ցուցակում Բայդենի և Հարիսի փոխատեղումից հետո ԱՄՆ-ում նախընտրական պայքարը նկատելիորեն սրվել է: Առանցքային վիճելի նահանգներում երկու առաջատար կուսակցությունների թեկնածուներն էլ ընտրություններում հավասար հնարավորություն ունեն:

Հյուսիսային Կարոլինայում Հարիսը ոչ միայն գովաբանում էր սեփական նախաձեռնությունները, այլ նաև նախատում մրցակցի ծրագրերը: Նրա խոսքով՝ Թրամփը ցանկանում է վաճառքի համազգային հարկ սահմանել ամենօրյա օգտագործման և առաջին անհրաժեշտության ապրանքների համար, որոնք ԱՄՆ-ն ներմուծում է այլ երկրներից:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52