Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԵՎՍ 92 ԸՆՏԱՆԻՔ ԿՍՏԱՆԱ ԲՆԱԿԱՐԱՆ
19/03/2013 12:29
Կիսվել

ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԵՎՍ 92 ԸՆՏԱՆԻՔ ԿՍՏԱՆԱ ԲՆԱԿԱՐԱՆ

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ կայացել են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների  հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստերը:

Նիստերի ընթացքում կայացած քննարկման արդյունքներով ծրագրի շահառու է ճանաչվել 92 ընտանիք:

ՀՀ քաղաքաշինության նախարարության փոխանցմամբ՝ վերոնշյալ ծրագիրն ավարտման փուլում է եւ հանձնաժողովականները այս եւ առաջիկա նիստերում քննարկում են հերթացուցակներում ընդգրկված անօթեւաններին որպես ծրագրի շահառու ճանաչելու վերջին փաստաթղթերը:

Քննարկումների արդյունքում Լոռու մարզից շահառու է ճանաչվել 27 ընտանիք, որոնցից 22-ը գյուղական բնակավայրերից, իսկ 5 ընտանիք Սպիտակ քաղաքից: Ընդ որում, Սպիտակ քաղաքից շահառու ճանաչված 2 ընտանիք (Վովա Գասպարյանի եւ Արմեն Ղոչիկյանի) բնակարան ստանալու իր իրավունքը վերականգնել է դատական կարգով:

Շիրակի եւ Արագածոտնի մարզերի բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած, սահմանված կարգով հաշվառված 65 ընտանիք ճանաչվել է շահառու, որոնցից՝ Արագածոտնի մարզի գյուղական բնակավայրերում՝ 24 եւ Ծաղկահովիտ համայնքում՝ 2,  Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում՝ 32 եւ Ախուրյան համայնքում՝ 7 ընտանիք:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98