Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Մարիո Դրագին ԵՄ-ին կոչ է արել միջոցներ ձեռնարկել տնտեսական աճի համար
10/09/2024 12:54
Կիսվել

Մարիո Դրագին ԵՄ-ին կոչ է արել միջոցներ ձեռնարկել տնտեսական աճի համար

ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի տնտեսությունը խթանելու համար, որպեսզի կանխի դրա դանդաղ վախճանը: Այս մասին հայտարարել է Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին, որը զեկույց է հրապարակել Եվրահանձնաժողովին ԵՄ մրցունակության վիճակի մասին:

«Խոսքն առայժմ ոչ թե «գործել կամ մեռնել», այլ ավելի շատ «գործել կամ ընկնել դանդաղ տանջանքի մեջ» իրավիճակի մասին է», – ասել է նախկին պաշտոնյան:

Իր զեկույցում Դրագին գրել է, որ ԵՄ-ն թևակոխում է իր պատմության նոր շրջան, որտեղ տնտեսական աճը չի ապահովվի բնակչության աճով:

«Կանխատեսվում է, որ մինչև 2040 թվականը աշխատուժը կկրճատվի տարեկան գրեթե 2 միլիոնով, ինչը պահանջում է ավելի մեծ վստահություն արտադրողականության նկատմամբ»:

Նրա խոսքով, եթե ԵՄ-ն չկարողանա բարելավել արտադրողականությունը, ապա «համայնքը պետք է ընտրի»:

«Մենք չենք կարողանա անմիջապես լինել նոր տեխնոլոգիաների առաջատարը, կլիմայի անցման փարոսը և անկախ խաղացողը համաշխարհային ասպարեզում: Մենք չենք կարողանա ֆինանսավորել մեր սոցիալական մոդելը: Ստիպված կլինենք նվազեցնել որոշ հավակնություններ, եթե ոչ բոլորը: Սա էկզիստենցիալ մարտահրավեր է»,- ընդգծել է Դրագին ու հավելել, որ ԵՄ-ն կկորցնի իր առավելությունն ու հիմնական նշանակությունը, եթե դադարի եվրոպացիներին տալ հիմնական արժեքներ՝ խաղաղություն, բարգավաճում, հավասարություն և ազատություն:

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84