Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«Մեղրատոն». Երևանում կանցկացվի մեղվամթերքի ցուցահանդես-վաճառք
26/09/2024 15:59
Կիսվել

«Մեղրատոն». Երևանում կանցկացվի մեղվամթերքի ցուցահանդես-վաճառք

Սեպտեմբերի 28-29-ին Երևանի «Երազ» այգում  «քաղցր օրեր» են սպասվում. արդեն երկրորդ անգամ կանցկացվի մեղրի և մեղվամթերքի «Մեղրատոն» ցուցահանդես-վաճառքը: Միջոցառման նպատակն է նպաստել տեղական շուկայում հայկական մեղրի և մեղվամթերքի առաջխաղացմանն ու իրացման ծավալների աճին՝ ստեղծելով եզակի հարթակ արտադրողների և սպառողների միջև շփման, ինչպես նաև շահագրգիռ կառույցների միջև փոխգործակցության հաստատման համար:  Միջոցառումը կմեկնարկի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ին:

Արդեն ավանդական դարձած «Մեղրատոն» ցուցահանդես-վաճառքը կազմակերպվում է «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի կողմից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) «Գյուղական տնտեսական զարգացում, նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի համաֆինանսավորմամբ:

«Մեղրատոն»-ի շրջանակում տեղի կունենան նաև մասնագիտական քննարկումներ մեղվաբուծության ոլորտում առկա մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև վարպետաց դասեր մեղվամթերքի ստացման տեխնոլոգիաների և դրանց առաջխաղացման ուղիների վերաբերյալ: Միջոցառման ժամանցային ծրագիրը կներառի ազգային երգ ու պարի ինքնատիպ կատարումներ:

Ցուցահանդես-վաճառքի ընթացքում կներկայացվի նաև Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում մեղվաբուծության առաջատար գիտաարտադրական կրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը: Վերջինս կյանքի է կոչվում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի  և «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի համատեղ ջանքերով: Կենտրոնը պատրաստ կլինի շահագործման 2025 թ.-ի գարնանը: Այն տրամադրելու է մեղվաբուծական արտադրանքի որակի ապահովման և վերահսկման, մեղուների հիվանդությունների ախտորոշման և բուժման,  մեղվամայրերի և մեղվածրարների, ինչպես նաև մեղվամթերքի առք և վաճառքի, մեղվաբույծների վերապատրաստման և մի շարք այլ ծառայություններ: Կենտրոնն ունենալու է եվրոպական արտադրությամբ բարձրակարգ սարքավորումներով հագեցած մայրաբուծության մասնագիտացված լաբորատորիա, մեղուների հիվանդությունների ախտորոշման լաբորատորիա, մոմաթերթի, փեթակների, իսկ հեռանկարում` նաև մեղրի և մեղվամթերքի մթերման և վերամշակման արտադրամաս:

Այս տարի «Մեղրատոն» ցուցահանդես-վաճառքին մասնակցելու են մեղրի և մեղվամթերքի արտադրությամբ զբաղվող մոտ 40 ընկերություններ Հայաստանի տարբեր մարզերից:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2