Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-օգոստոսին
14/10/2024 14:37
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-օգոստոսին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-օգոստոսվ ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 9․69 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.1 անգամ կամ 5․1 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 626.54%-ով կամ 3․7 մլրդ դոլարով և կազմել 4.31 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 44.47%-ը։

Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ 1․93 մլրդ դոլար, -19.51% կամ -467.9 մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 19.91%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 840 մլն դոլար, +199.67% կամ +559.7 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 8.66%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 132.9 մլն դոլար, +8.48% կամ +10.4 հազար դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.37%-ը։

Վրաստանը հինգերորդն է՝ 108.2 մլն դոլար, +9.50% կամ +9.4 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.12%-ը։

Վեցերորդ տեղում Բելգիան է՝ 85.7 մլն դոլար, +50.49% կամ +28.8 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.88%-ը։

Յոթերորդը Շվեյցարիան է՝ 77.9 մլն դոլար, +51.77% կամ +26.6 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.80%-ը։

Ութերորդ հորիզոնականում Նիդերլանդներն է՝ 76.3 մլն դոլար, -62.66% կամ -128 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.79%-ը։

Իններորդը Բելառուսն է՝ 75.2 մլն դոլար, +23.82% կամ +14.5 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.78%-ը։

Տասնյակը եզրափակում է Իրանը՝ 73 մլն դոլար, +6.80% կամ +4.6 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.75%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 18.17%-ով և կազմել 2.08 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 18.39%-ով և կազմել 2.05 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 21.46%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 21.16%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 24.18%-ով և կազմել 391.3 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 4.04%-ը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52