
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ
Շինարարական նորմերի առաջնահերթ մշակման և վերանայման աշխատանքի իրականացման նպատակով կառավարությունը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է մոտ 50 մլն դրամ` քաղաքաշինության նախարարին հանձնարարելով այդ գործընթացն իրականացնելիս նորմերը հնարավորինս համապատասխանեցնել Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերին և դրանց կիրարկումն ապահովող եվրոպական չափորոշիչներին։
Որոշման անհրաժեշտությունը թելադրված է այն իրողությամբ, որ քաղաքաշինության բնագավառում գործող շինարարական նորմերն ընդունվել են ԽՍՀՄ տարիներին և այժմ վերանայման ու արդիականացման կարիք ունեն։
Կառավարության հավաստմամբ՝ գործընթացը կնպաստի բնակչության առողջության և բարեկեցության բարելավմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, շենքերի սեյսմակայունության և հուսալիության բարձրացմանը, շինտեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև նախագծային և շինարարական աշխատանքների որակի բարելավմանը։