ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ
Բրիտանական Redshit մարքեթինգային հետազոտությունների կենտրոնն իրականացրել է ինտերնետային հարցում` պարզելու համար, թե ինչ ավտոմեքենաներ են գերադասում եվրոպացիները: Հետազոտության արդյունքների համաձայն, ավտոմեքենա գնելիս եվրոպացիներն ավելի շատ նախընտրում են հայրենական արտադրության ավտոմեքենաները: Այսպես, գերմանացիները նոր ավտոմեքենա գնելիս առավելապես գերադասում են Volkswagen և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ֆրանսիայում ամենաշատը վաճառվել են Renault և Peugeot մակնիշի ավտոմեքենաներ, Իտալիայում` Fiat: