ՄԱՐՏԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԻ 28% ԱՆԿՈՒՄ
Ընթացիկ տարվա մարտին Հայաստանից արտահանվել է 116.6 մլն ԱՄՆ դոլարի (48.3 մլրդ ՀՀ դրամ) ապրանք և ծառայություն: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 28,2%-ով: Փետրվար ամսվա համեմատ անկումը կազմել է 9,6%: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նշենք, որ այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արտահանման ոլորտում գրանցվել էր աննախադեպ աճ՝ շուրջ 54%, իսկ փետրվարին արտահանման ծավալն աճել էր մոտ 15%-ով:
Ըստ հրապարակված տվյալների՝ 2013 թվականի առաջին երեք ամսում Հայաստանից, ընդհանուր առմամբ, արտահանվել է 357.9 մլն ԱՄՆ դոլարի (146.5 մլրդ ՀՀ դրամ) ապրանք և ծառայություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 3.0%-ով: