2024թ․-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 5.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 46,170.5 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 5.1%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 26.0%-ով և կազմել 61,616.7հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 6.2%-ով և կազմել 124,861.0հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 18.9%-ով՝ կազմելով 16,785.7հազար լիտր։