Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Մանուկ Հերգնյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական անվտանգության և դիմակայունության գնահատման ամբողջական հայեցակարգ
10/12/2024 21:58
Կիսվել

Մանուկ Հերգնյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական անվտանգության և դիմակայունության գնահատման ամբողջական հայեցակարգ

«ԱՐԱՐ» հիմնադրամը 10 տարեկան է, ինչը նշվել է միջոցառում-կոնֆերանսով: Օրակարգում են եղել քաղաքական, տարածաշրջանային, անվտանգային, տնտեսական և այլ հարցեր:

Հայաստանի տնտեսական անվտանգության խնդիրների վերաբերյալ հետազոտության արդյունքներ է ներկայացրել «Civitta Armenia»-ի կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը: Արդյունքում՝ առաջին անգամ  մշակվել է Հայաստանի տնտեսական անվտանգության և դիմակայունության գնահատման ամբողջական հայեցակարգ:

Տնտեսական անվտանգությունն ազգային անվտանգության կարևոր մաս է: Այսինքն, առաջնայնությունը տրվում է ազգային անվտանգությանը:

«Մշակված հայեցակարգի շրջանակներում տնտեսական անվտանգությունը և դիմակայունությունը գնահատվում է տասը հիմնական ուղղություններով՝ տնտեսական բարդություն, արտաքին առևտրի խոցելիություն, էներգետիկ կախվածություն, տնտեսական բացություն, լոգիստիկա և ենթակառուցվածքներ, տնտեսական կայունություն, նորարարություն և բարձր տեխնոլոգիաներ, մարդկային կապիտալ, կառավարման արդյունավետություն և տնտեսության ռազմականացում: Յուրաքանչյուրի ներքո ձևակերպել ենք մի շարք ցուցանիշներ, որոնց հաշվարկման միջոցով ստանում ենք ընդհանուր ցուցանիշը»:

«Civitta Armenia»-ի կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանն ընդգծում է, որ համեմատության համար դիտարկել են Վրաստանի, Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի համապատասխան ցուցանիշները՝ որպես հարևաններ, ինչպես նաև Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իսրայելի ր Սինգապուրի ցուցանիշները՝ որպես լավագույն օրինակ:

«Անվտանգության տեսանկյունից ամենաթույլ զարգացած մասը մեզ մոտ արտաքին առևտրի խոցելիությունն է, էներգետիկ կախվածությունը, չզարմանաք, բայց նորարարությունն ու բարձր տեխնոլոգիաները և տնտեսությամ ռազմականացման մասը»:

Նորարարության ու բարձր տեխնոլոգիաների համատեքստում մենք, իհարկե, առաջ եքն Վրաստանից ու Ադրբեջանից, բայց այս ոլորտը միայն տեղեկատվական տեխնոլոգիաները չի ներառում: Մեզանում ցածր է բարձր տեխնոլոգիական արտահանման ցուցանիշն, ինչպես նաև ներդրումը ոլորտում՝ ՀՆԱ-ի համեմատ:

Տնտեսական անվտանգության բարձրացման համար մասնագետը մի քանի կարևոր նախադրյալներ է առանձնացրել:
«Տնտեսական անվտանգության բարձրացման համար անհրաժեշտ են բյուջետային հավասարակշռված կառավարում, ռազմավարական արդյունաբերության խթանում, ռազմարդյունաբերության առաջնայնություն, հետազոտությունների և մշակումների ռազմավարության և ռազմական դոկտրինի ներդաշնակեցում, գիտելիքի բացի լրացում ռազմավարական ներդրումների միջոցով, տնտեսական միավորների անվտանգության և կայունության ապահովում»:

«ԱՐԱՐ» հիմնադրամի 10-ամյակի միջոցառում-կոնֆերանսը կարող եք դիտել այստեղ:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88