Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՊԵԿ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ
30/12/2024 16:48
Կիսվել

ՊԵԿ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ

ՊԵԿ-ը պետք է հասարակության համար դառնա հզոր և պրոֆեսիոնալ ծառայություն մատուցող կառույց

Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների հետ առանձին հանդիպումներից ու քննարկումներից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ։ Ամփոփվել ու նախանշվել են համակարգի գործունեության հետագա առաջնահերթությունները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ վերջին տարիներին կառույցի արձանագրած  ձեռքբերումների համար, որոնք պետությանը տեղափոխել են զարգացման նոր մակարդակ։ 2025 թվականին Կոմիտեի գործունեությունը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների։ «ՊԵԿ-ի տեսլականը պետք է լինի՝ հասարակության համար դառնալ հզոր և պրոֆեսիոնալ ծառայություն մատուցող կառույց»,-ընդգծել է Էդուարդ Հակոբյանը՝ հավելելով, որ մարդակենտրոնությունը և մարդկային արժեքները լինելու են առաջնային։

Անդրադառնալով հարկային եկամուտների ապահովմանը՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ 2024 թվականին հարկերը հավաքագրվել են տնտեսական զարգացումներին համահունչ։ Իրականացված վարչարարության արդյունքում ստվերի որոշակի նվազում է արձանագրվել, սակայն անելիքներ դեռ շատ կան։  Կոմիտեի ղեկավարը շեշտել է, որ ստվերի դեմ կոշտ և օբյեկտիվ պայքարը, դրա չափումների և գնահատումների էական բարելավումը լինելու է 2025-ի առաջնահերթություններից։ Էական ձեռքբերումներ են արձանագրվել միջազգային համագործակցության, ինչպես նաև թվայնացման ուղղություններով։ Թվայնացումն ակտիվ շարունակվելու է նաև եկող տարի։ 2025 թվականի օրակարգում է նաև ռիկսերի վերլուծությունների գործիքակազմի բարելավումը։ Առանցքային բարեփոխումներից է լինելու մաքսային ընթացակարգերում ժամանակատարության նվազեցումը։ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ դրական փոփոխություններն ակնհայտ են, սակայն սահմանային անցակետերում ժամանակի կրճատումն առաջնահերթ է։

Կոռուպցիայի դեմ անխնա պայքարը ևս 2025-ի հիմնական առաջնահերթություններից է լինելու․ «Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու»,-շեշտել է Էդուարդ Հակոբյանը։

Կոմիտեի ղեկավարը վստահեցրել է, որ հետևողական է լինելու նախանշված առաջնահերթությունների իրագործման ու առաջադրված խնդիրների լուծման հարցում՝ հորդորելով դրսևորել պատշաճ նախաձեռնողականություն ու երկարաժամկետ մտածողություն՝ նպաստելով համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը և ամրապնդելով հասարակության կապը մեր մեծ ընտանիքի բյուջեի (պետական բյուջեի) հետ։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69