Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Կանադան կարող է մաքսատուրքեր կսահմանել ամերիկյան մի շարք ապրանքների վրա
09/01/2025 13:29
Կիսվել

Կանադան կարող է մաքսատուրքեր կսահմանել ամերիկյան մի շարք ապրանքների վրա

Կանադան դիտարկում է մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունն ամերիկյան արտադրության ապրանքների լայն տեսականու նկատմամբ՝ ի պատասխան նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ կանադական բոլոր ապրանքների համար 25% մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքներին: Այս մասին հայտնում է Globe and Mail թերթը՝ վկայակոչելով կառավարության բարձրաստիճան պաշտոնյային:

Նրա խոսքով՝ Կանադայի իշխանությունները ծրագրում են մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներկրվող նարնջի հյութի, կերամիկական արտադրանքի, այդ թվում՝ զուգարանակոնքերի և լվացարանների, ինչպես նաև պողպատե արտադրանքի վրա: Պաշտոնյան, որը ցանկացել է անհայտ մնալ, նշել է, որ Թրամփի սպառնալիքներին արձագանքելու համար ապրանքների ցանկը վերջնական չէ և դեռ ճշգրտվում է: Նա հավելել է, որ այս ցանկը կարող է ներառել նաև ծաղիկներ և որոշ ապակյա և պլաստմասսե արտադրանք:

Ինչպես նշում է պարբերականը, Կանադայի իշխանությունները ամերիկյան ապրանքներն ընտրում են հնարավոր մաքսատուրքերի համար այնպես, որ նվազագույնի հասցնեն բացասական հետևանքները սեփական սպառողների համար՝ վնասելով ԱՄՆ-ին: Օրինակ, նարնջի հյութը հիմնականում արտադրվում է Ֆլորիդայի նահանգում, որտեղ գտնվում է Թրամփի նստավայրը, և որտեղ ապրում են Կոնգրեսի հանրապետական ​​շատ անդամներ:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն, Մեքսիկան և Կանադան կապված են եռակողմ համաձայնագրով, որը նախատեսում է ազատ առևտրի գոտու ստեղծում այս պետությունների միջև: Այնուամենայնիվ, նոյեմբերի 25-ին Թրամփը հայտարարեց, որ իր պաշտոնավարման առաջին օրը 25% մաքսատուրքեր կսահմանի Կանադայից և Մեքսիկայից բոլոր ապրանքների վրա՝ անօրինական ներգաղթի և թմրանյութերի մաքսանենգության պատճառով:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72