
2024թ․-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 50,850.4 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 2%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 24․7%-ով և կազմել 66,415.5 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 5․1%-ով և կազմել 138,666.2 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 24%-ով՝ կազմելով 20,001.9 հազար լիտր։