Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ը նավթ չի գնի Վենեսուելայից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ի տարբերություն ԱՄՆ նախորդ վարչակազմի ղեկավարի, ինքը դեմ է Վենեսուելայից նավթ գնելուն:
«Բայդենի օրոք նրանք միլիոնավոր բարելների նավթ են գնել Վենեսուելայից: Ես թույլ չեմ տա, որ այս հիմարությունը կրկնվի»,- ասել է ԱՄՆ գործող նախագահը:
Թրամփը հիշեցրել է, որ իր առաջին նախագահական ժամկետում կոշտ քաղաքականություն է վարել Վենեսուելայի նկատմամբ:
«Եվ ես զարմացա, երբ Բայդենը համաձայնեց այդքան շատ վենեսուելական նավթ գնել»: