Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ԵՄ-ն պատրաստ է Թրամփի հետ բանակցել՝ առևտրային պատերազմից խուսափելու համար
05/02/2025 18:02
Կիսվել

ԵՄ-ն պատրաստ է Թրամփի հետ բանակցել՝ առևտրային պատերազմից խուսափելու համար

Այն բանից հետո, երբ Թրամփը հաստատեց ԵՄ-ի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու իր մտադրության մասին,  Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ պատրաստ է «վճռականորեն արձագանքել ցանկացած առևտրային գործընկերոջ, որն անարդար կամ կամայականորեն մաքսատուրքեր է սահմանում ԵՄ ապրանքների վրա»:

Վարշավա ժամանելուն պես ԵՄ Առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչն ընդգծել է, որ ԵՄ-ն կգերադասի շուտափույթ համաձայնության գալ ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ «խուսափելու միջոցներից, որոնք կարող են խաթարել մոլորակի վրա ամենակարևոր առևտրային և ներդրումային հարաբերությունները»: Նա ասել է, որ կարևոր է առևտրի դեֆիցիտի վերաբերյալ բանավեճում անդրադառնալ իրական փաստերին:

«Եթե նայեք ընդհանուր առևտրի մասով, որը կազմում է 1.5 տրիլիոն եվրո, ապա առևտրի դեֆիցիտը կազմում է դրա միայն 3%-ը: Եթե մենք վերցնենք ապրանքների և ծառայությունների առևտուրը, ապա ԵՄ-ի հետ ԱՄՆ-ի դեֆիցիտը կազմում է ընդամենը 50 միլիարդ եվրո», – եվրոպացի պաշտոնյան կարծում է, որ այս խնդիրը կարող է լուծվել կառուցողական փոխգործակցության միջոցով, բայց նաև նշել է, որ եթե մեզ վրա անարդար կամ կամայական հարձակվեն, պաշտոնական Բրյուսելը դրան կոշտ պատասխան կտա:

ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, որը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ դեսպանների հետ, նույնպես ասել է, որ դաշինքը պատրաստ է «կոշտ բանակցությունների» Թրամփի հետ մաքսային քաղաքականության վերաբերյալ:

«Մեր գլխավոր առաջնահերթությունն այժմ այն ոլորտներում աշխատելն է, որտեղ մեր շահերը համընկնում են՝ մատակարարման կարևորագույն շղթաներից մինչև նորագույն տեխնոլոգիաներ: Մենք պատրաստ ենք հարթել ցանկացած դժգոհություն և ավելի ամուր գործընկերության հիմք դնել, բայց նաև միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր սեփական շահերը»:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25