![2024թ․-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 29%-ով](https://b24.am/pub/uploads/2021/03/wine2-1280x853.jpg)
2024թ․-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 29%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 10,029.6 հազար լիտր գինի, որից 1,462.1 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2023-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 29%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 8․7%-ով։
Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 6 անգամ և կազմել 5,271.1 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն նվազել է 18․3%-ով և կազմել 1,328.7 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 3%-ով՝ կազմելով 29,079.4 հազար լիտր։