Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-դեկտեմբեր
13/02/2025 14:45
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-դեկտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 13․1 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 53․09%-ով կամ 4․5 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 136․25%-ով կամ 3 մլրդ դոլարով և կազմել 5․25 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 40․14%-ը։

Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ 3․2 մլրդ դոլար, -10․68% կամ -378․2 մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 24․15%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 1․1 մլն դոլար, +158․02% կամ +672․2 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 8․38%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 246․2 մլն դոլար, +36․3% կամ +65․6 հազար դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․88%-ը։

Վրաստանը հինգերորդն է՝ 171․2 մլն դոլար, +22․55% կամ +31․5 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.31%-ը։

Վեցերորդ հորիզոնականում Նիդերլանդներն է՝ 134 մլն դոլար, -42․75% կամ -100․1 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․02%-ը։

Յոթերորդ տեղում Բելգիան է՝ 120․3 մլն դոլար, +27․11% կամ +25․7 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.92%-ը։

Ութերորդը Բելառուսն է՝ 115 մլն դոլար, +18․23% կամ +17․7 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.88%-ը։

Իններորդը  Շվեյցարիան է՝ 112 մլն դոլար, +34․36% կամ +28․6 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.86%-ը։

Տասնյակը եզրափակում է Իրանը՝ 108․3 մլն դոլար, +14․5% կամ +13․7 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.83%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 10․4%-ով և կազմել 3․4 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 10․7%-ով և կազմել 3․3 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 25․94%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 25․55%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 13․8%-ով և կազմել 611․6 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 4․67%-ը։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91