Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՆՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ Է
22/05/2013 10:48
Կիսվել

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՆՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ Է

Մայիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը անհեռանկարային է համարել կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագիրը, քանի որ, ըստ նրա՝ կառավարությունն առավելապես պետք է շեշտը դներ ներդրումներ ներգրավելու վրա, ինչն իր հերթին կնպաստեր տնտեսության աճին:

Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ քննարկվող ծրագիրը ոչնչով չի տարբերվում նախորդ տարիների ծրագրից. չկա գործողությունների, խնդիրների լուծման հստակ ծրագիր: Խոսելով քաղավիացիայի ոլորտից՝ պատգամավորն անհրաժեշտ է համարել դրա ազատականացումը, ինչի վերաբերյալ եւս, ըստ նրա, ծրագրում խոսք չկա:

Ծրագրի վերաբերյալ բացասական է արտահայտվել նաեւ Զարուհի Փոստանջյանը. ըստ նրա՝ կառավարությունը որոշումներ ընդունելիս հաշվի չի առնում համայնքների բնակիչների կարծիքը, չի փոխհատուցում բնական աղետների հետեւանքով գյուղացիների կրած վնասները:

Արամ Մանուկյանն անդրադարձել է իր խոսքով՝ կառավարության ունեցած ձախողումներին եւ նկատել, որ չկան պատճառներ՝ կառավարության ծրագրին հավանություն տալու համար: Նա խոսել է գազի սակագների բարձրացման, քաղավիացիայի, բանակի, ընտրական գործընթացների եւ դրանցում առկա բացասական երեւույթներից:

Վահան Հովհաննիսյանը ելույթը կառուցել է իր տեսակետով՝ կառավարության բացթողումների եւ չկրած քաղաքական պատասխանատվության համատեքստում: Ըստ նրա՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանում ոչ-ոք պատասխանատվություն չի կրում տեղի ունեցած ձախողումների համար:

Ստեփան Դեմիրճյանը, զուգահեռներ անցկացնելով կառավարության նախորդ եւ քննարկվող ծրագրերի միջեւ, նշել է, որ դրանք ոչնչով չեն տարբերվում. ըստ նրա՝ այս ծրագիրը եւս չի կասեցնելու շարունակվող արտագաղթը եւ չի նվազեցնելու աղքատությունը, հետեւաբար ինքը դեմ է քվեարկելու:

Խաչատուր Քոքոբելյանը, կառավարության ծրագիրը համարելով բարի եւ լավ մտադրությունների ծրագիր, առաջարկել է այն ետ տանել, ապա խորհրդարան բերել բարձրաձայնված խնդիրների լուծման ուղիներով հագեցած ծրագիր:

Նիստում արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա ասել է, որ ուսումնասիրել է տարբեր երկրներում կառավարությունների ծրագրերի քննարկումները եւ համոզվել, որ բոլոր տեղերում նույնն է. քննադատություններ եւ մեղադրանքներ: Անդրադառնալով հնչած քննադատություններին՝ արդարադատության նախարարը նկատել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր ոլորտներում իրականացվել են բարեփոխումներ, նվազել են կոռուպցիայի դեպքերը, պատասխանատվության են ենթարկվել բազմաթիվ դատավորներ եւ այլ պաշտոնատար անձինք, արձանագրվել է խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության մեծացում, իրողություն է դարձել հանրահավաքների անարգել անցկացումը: Անդրադառնալով քաղաքական պատասխանատվության չենթարկվելու վերաբերյալ հայտարարությանը՝ Հրայր Թովմասյանը հիշեցրել է իր խոսքով՝ դասագրքային ճշմարտությունը, ըստ որի՝ քաղաքական պատասխանատվության կուսակցությունները ենթարկվում են ընտրությունների ժամանակ հավաքած ձայներով:

Պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ելույթում անդրադարձել է կառավարության իրականացրած հարկային վարչարարությանը, որը, ըստ նրա՝ բարեփոխման կարիք ունի: Ըստ նրա՝ վերանայել է պետք նաեւ աշխատատեղերի եւ աշխատավարձերի հարաբերակցությունը:

Կառավարության առաջիկա տարիների գործունեության ծրագրի, մասնավորապես, նրանում ամրագրված կրթական բարեփոխումներից խոսել է պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նա անդրադարձել է հանրակրթության ոլորտում եւ տարբեր միջազգային մրցույթներում հայ դպրոցականների ձեռքբերումներին՝ չանտեսելով նաեւ առկա խնդիրները:

Կառավարության անելիքների, ծրագրի հիմնական առանձնահատկությունների մասին խոսել է պատգամավոր Գագիկ Մինասյանը: Պատգամավորի համոզմամբ՝ ծրագիրը տալիս է երեք հիմնախնդիրների՝ աշխատատեղերի, աշխատավարձերի եւ արտագաղթի լուծման բանալին: Այն առարկայական է եւ ի զորու է լուծելու ծառացած խնդիրները: Գագիկ Մինասյանի հետ համամիտ էր պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը: Նրա համոզմամբ՝ կառավարության ծրագիրն իրատեսական է եւ պրագմատիկ, այն լավ հիմք է՝ տարբեր ոլորտներում զարգացման հասնելու համար:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացնելով իր բացասական դիրքորոշումը՝ նկատել է, որ նրանում ներառված չեն երկրում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները, ուստի ինքը դեմ է քվեարկելու:

Կառավարության ծրագիրն իր ելույթում քննադատել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ նվազագույն աշխատավարձի սպասվող բարձրացումը՝ 45000 դրամ, չի կարող նշանակություն ունենալ մարդկանց կենսամակարդակի վրա, բացի այդ՝ գազի սակագների բարձրացումը կհանգեցնի այլ ապրանքների եւ ծառայությունների գների շղթայական բարձրացման:

Ծրագրի քննարկումը կշարունակվի մայիսի 22-ի նիստում:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93