Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 82.5%-ը ներկայացնում է Երևան.  2024 թվականի IV եռամսյակ
06/03/2025 18:41
Կիսվել

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 82.5%-ը ներկայացնում է Երևան.  2024 թվականի IV եռամսյակ

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1.773 տրլն ՀՀ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 62.3 մլրդ ՀՀ դրամով կամ 3.6%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 825 ընկերության մասին կամ՝ հազարյակի ընկերությունների 82.5%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների թիվն աճել է 24-ով։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 1.45 տրլն ՀՀ դրամ կամ 1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 81.8%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է մուծված հարկերի ծավալի աճ 3.2%-ով կամ 45.63 մլրդ ՀՀ դրամով։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակն այսպիսինն է՝ «Մոբայլ Սենթր Արթ», «Գրանդ Տոբակո», «Գազպրոմ Արմենիա»։ Ի տարբերություն 2023-ի նույն ժամանակահատվածի «Գազպրոմ Արմենիան» առաջատարի իր դիրքը զիջել է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերության և նահանջել 3-րդ հորիզոնական։

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 18.1% կամ մոտ 321.2 մլրդ ՀՀ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 15.7 մլրդ ՀՀ դրամով կամ 5.1%-ով։

Կոտայքի մարզը ներկայացված է 52 ընկերությամբ (-2 ընկերություն նախորդ տարվա համեմատ)։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 58.3 մլրդ ՀՀ դրամ կամ 3.3%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 6.4%-ով կամ 1.03 մլրդ ՀՀ դրամով։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն ՕՆԻՐԱ ՔԼԱԲ ընկերությունն է։

Արարատի մարզը ներկայացված է 23 ընկերությամբ (-5 ընկերություն): Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 57.09 մլրդ ՀՀ դրամ կամ 3.2%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 0.8%-ով կամ 0.47 մլրդ ՀՀ դրամով։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 20 ընկերությամբ (+2 ընկերություն)։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 124.8 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուրի 7.0%-ը։ Մուծված հարկերի ծավալը աճել է 30%-ով կամ 28.8 մլրդ ՀՀ դրամով։ Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 22 ընկերությամբ (-3 ընկերություն): Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 30.6 մլրդ ՀՀ դրամ կամ 1.7%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 15.9%-ով կամ 5.78 մլրդ ՀՀ դրամով։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Լոռու մարզը ներկայացված է 16 ընկերությամբ (-8 ընկերություն)։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 21.1 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուրի 1.2%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 7.2%-ով կամ 1.42 մլրդ ՀՀ դրամով։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։

Շիրակի մարզը ներկայացված է 17 ընկերությամբ (-8 ընկերություն)։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 17.29 մլրդ ՀՀ դրամ կամ 1.0%-ը։ Մուծված հարկերի ծավալն աճել է 6.4%-ով կամ 1.03 մլրդ ՀՀ դրամով։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Բագարիո-Գոլդ» ընկերությունն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ (նախորդ տարվա համեմատ քանակը չի փոփոխվել)։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 4.89 մլրդ ՀՀ դրամ կամ 0.3%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 4.37 մլրդ ՀՀ դրամով կամ 47.2%-ով։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն ԱՎՏՈՇԵՄ ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (-5 ընկերություն)։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.43 մլրդ ՀՀ դրամ կամ 0.1%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 65.7%-ով կամ 2.73 մլրդ ՀՀ դրամով։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 7 ընկերությամբ (+3 ընկերություն)։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.61 մլրդ դրամ կամ 0.2%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 101.5%-ով կամ 1.82 մլրդ ՀՀ դրամով։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Պտղատու Այգի ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 4 ընկերությամբ (քանակը չի փոխվել)։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 2.16 մլրդ ՀՀ դրամ կամ մոտ 0.1%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 32.2%-ով կամ 1.03 մլրդ ՀՀ դրամով։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ՌաֆԷլԳրիգ ընկերությունն է։

Ի տարբերություն 2023 թվականի, 2024-ի չորրորդ եռամսյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ է գտել 2 այլ ընկերություն ևս, որոնք միասին մուծել են 1.03 մլրդ ՀՀ դրամ հարկ կամ հազարյակում ներառված հարկատուների վճարած հարկերի գրեթե 0.1%։ Internet Solutions LLC-ն այդ ընկերությունների թվում ամենամեծ հարկատուն է` 548 մլն ՀՀ դրամով։ Մյուս խոշոր հարկատուն Nest Services Ltd-ն է` 482 մլն ՀՀ դրամով։

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67