Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Ինչ կկորցնի ԵՄ-ն ԱՄՆ-ի համապարփակ մաքսատուրքերից
03/03/2025 15:23
Կիսվել

Ինչ կկորցնի ԵՄ-ն ԱՄՆ-ի համապարփակ մաքսատուրքերից

ԵՄ-ից ապրանքների ողջ տեսականու համար ԱՄՆ-ի կողմից ներմուծման 25% համապարփակ մաքսատուրքի սահմանումը կարող է արժենալ միությանը ՀՆԱ 1.5%-ը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Գործակալության վերլուծաբանները նշում են, որ ԵՄ-ի տնտեսությունն այժմ շատ ավելի թույլ վիճակում է, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ժամանակ՝ 2017-2021 թվականներին, երբ նա սահմանեց ԵՄ-ի հետ առևտրի առաջին մաքսային սահմանափակումները։ Միության հիմնական «լոկոմոտիվները»՝ Գերմանիան և Ֆրանսիան մեծ խնդիրներ ունեն տնտեսական աճի հետ կապված։

Նախկինում հայտարարված ԱՄՆ-ի մաքսատուրքերի սահմանումը պողպատի և ալյումինի ներմուծման համար նույնպես մեծ մարտահրավերներ է ստեղծում Եվրոպայի մետաղաձուլական արդյունաբերության համար: Ինչպես նշում են Bloomberg-ի վերլուծաբանները, մաքսատուրքերը կարող են ստիպել ոլորտի եվրոպական արտադրողներին կրճատել 12000 աշխատատեղ: Արդյունաբերական մի քանի հսկաներ, ինչպիսիք են՝ գերմանական Thyssenkrupp AG-ն և լյուքսեմբուրգյան ArcelorMittal SA-ն, արդեն աշխատանքից ազատում են ԵՄ-ի ընդհանուր ճգնաժամի պայմաններում, և ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերը միայն կվատացնեն իրավիճակը:

Արդյունաբերական ապրանքների եվրոպական խոշոր արտադրողները չեն կարողանա կարճ ժամկետում բացել իրենց նոր գործարանները ԱՄՆ-ում՝ ամերիկյան շուկայում անմաքս վաճառքներ իրականացնելու համար, ինչպես պահանջում է ամերիկյան կողմը։ Եվրամիությունը կանգնած է լուրջ խնդրի առաջ, թե ինչպես կարող է միությունը արձագանքել Վաշինգտոնի տնտեսական քաղաքականությանը։ Տարբերակներից մեկը ներառում է համապարփակ պատասխան՝ ոչ միայն ամերիկյան ապրանքների նկատմամբ պատասխան տուրքեր սահմանելու, այլև ԵՄ երկրներում պետական ​​գնումներին ամերիկյան ընկերությունների մասնակցության սահմանափակումների ընդունման տեսքով: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ԵՄ-ի քայքայված արտաքին քաղաքական միասնությունը, դրան դժվար կլինի հասնել: Երկրորդ տարբերակը ԵՄ ներքին արգելքների ու սահմանափակումների վերացումն է, որոնք խոչընդոտում են միության տնտեսության աճին, սակայն դրա համար անհրաժեշտ է ԵՄ երկրների միասնական քաղաքական կամքը։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6