Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50-0.50
EUR BUY - 410.00-3.00 EUR SELL - 415.00-5.00
OIL:  BRENT - 71.71-2.99 WTI - 67.90-3.46
COMEX:  GOLD - 2625.10-2.01 SILVER - 30.66-2.48
COMEX:  PLATINUM - 964.30-2.57
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 153.52+0.01 EUR/GBP - 1.0642-0.71
FOREX:  EUR/USD - 1.0642-0.71 GBP/USD - 1.284-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44293.13+0.69 NASDAQ - 19298.76+0.06
STOCKS US: S&P 500 - 6001.35+0.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 39376.09-0.40 TOPIX - 2741.52+0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 19846.88-2.84 SSEC - 3421.97-1.39
STOCKS EUR:  FTSE100 - 8125.19+0.65 CAC40 - 7426.88+1.20
STOCKS EUR:  DAX - 19448.60+1.21
12/11/2024  CBA:  USD - 387.51+0.15 GBP - 496.75-2.21
12/11/2024  CBA:  EURO - 411.46-1.85
12/11/2024  CBA:  GOLD - 32701.06-814.29 SILVER - 390.15-2.77
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱՑԱԾՐ ԿՐԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՑ Է
24/05/2013 12:48
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱՑԱԾՐ ԿՐԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՑ Է

Հայաստանը տարածաշրջանի ամենացածր կրթական ծախսեր ունեցող երկրների ցանկում է: Համաշխարհային բանկի կրթական թիմի կողմից կազմված՝ «Կառավարման խնդիրների լուծումը` Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների կենտրոնում» զեկույցի համաձայն՝  մեր երկրի կրթության ոլորտն առավել տուժած ոլորտներից է.  2000 թվականի կեսերից մինչև 2009 թվականը Հայաստանում կրթության համար հատկացվող պետական ծախսերը աճել են, սակայն տնտեսական ճգնաժամի պայմաններում՝ կրթության ոլորտի սկզբնական բյուջեն կրճատվել է 15 տոկոսով, և այն վերականգնելու նշանները դեռ չեն երևում:

Համաշխարհային բանկի վերլուծաբանների ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ չնայած մեր երկրի տնտեսության վերականգնմանը, կրթական ընդհանուր ծախսերը կշարունակեն նվազել առաջիկա երեք տարիների ընթացքում` հասնելով մինչև ՀՆԱ-ի 2.6 տոկոսը:

Զեկույցում նշվում է, որ տարածաշրջանային միջին ցուցանիշից Հայաստանում առավել ցածր է բարձրագույն մասնագիտական կրթության պետական ֆինանսավորումը: Ավելին, գիտության զարգացման համար սահմանափակ պետական ֆինանսավորումը (ՀՆԱ–ի 0.2 տոկոսը) հիմնականում հատկացվում է Գիտությունների ազգային ակադեմիային` սահմանափակելով համալսարանների գիտահետազոտական կարողությունները: Դրան հակառակ, բուհերը պետության հարկային եկամուտների ապահովման աղբյուր են հանդիսանում. չեն ազատվում ստացած հասույթից վճարվող շահութահարկից:

Զեկույցում նաև նշվում է, որ կառավարությունը բարձրագույն կրթությանը ֆինանսավորում է պետական  ուսումնական հաստատություններում անվճար տեղերի (պետպատվերի) ֆինանսավորվան և կրթաթոշակների միջոցով և բավականին սահմանափակ միջոցներ է տրամադրում կապիտալ ներդրումների և գիտահետազոտությունների համար: Եվ, քանի որ վերջին տասնամյակում պետական ֆինանսավորման մակարդակը  շարունակում է կտրուկ նվազել, պետական ԲՈՒՀ-երի միակ ընտրությունը մնում է հույսը դնել ուսման վարձերի վրա:

Արդյունքում, ներկայումս Հայաստանի պետական բուհի ուսանողների 74%-ի ուսման վարձը կազմում է 150,000-800,000 դրամ (USD 375-2,000): Համաշխարհային բանկի վերլուծաբաններն ընդգծում են, որ մեր երկրում ուսման վարձի այս մակարդակը համեմատաբար բարձր է նման ցածր միջին եկամուտ ունեցող երկրի համար:

Հայաստանում պետական բուհերի կողմից գանձվող ուսման վարձը հավասար է մեկ շնչի հաշվով ՊՄԳ (PPP) ՀՆԱ-ի 7-37 տոկոսին, մինչդեռ ըստ առկա տվյալների՝ 24 ՏՀԶԿ անդամ երկրներից 16 երկրներում պետական բուհերի կողմից գանձվող ուսման վարձը հավասար է մեկ շնչի հաշվով ՊՄԳ ՀՆԱ-ի 8 տոկոսին, Կորեայում այն 19 տոկոս է, Իռլանդիայում`16 տոկոս, Ճապոնիայում`14 տոկոս, ԱՄՆ–ում `14 տոկոս: Նույնիսկ մասնավոր բուհերը 17 երկրներում գանձում են միջինը մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 21 տոկոսը:

12/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.51
+0.15
Եվրո (EUR)
411.46
-1.85
Ռուբլի (RUR)
3.95
+0.00
Լարի (GEL)
141.82
-0.43
32701.06
-814.29
Արծաթ
390.15
-2.77