ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրի քաղաքի տեխնոլոգիական կենտրոնի գլխավոր մասնաշենք` ծանոթացել վերջինիս հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Վարչապետին վստահեցվել է, որ շինաշխատանքներն ընթանում են ըստ նախանշված ժամանակացույցի և բարձր որակով: Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտին հասցնել 2013 թվականի վերջին:
Արդեն իսկ միջազգային տարբեր ընկերություններից տեխնոպարկում գործունեություն ծավալելու հայտեր են ստացվել:
Իր հերթին, միջազգային D-Link ընկերությունը տեխնոպարկին կից մտադիր է նոր կառույց հիմնել, որտեղ կտեղակայվեն ընկերության մասնաճյուղերը: