Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Սպիտակ տունը հերքում է ԱՄՆ հարևանների դեմ առևտրային պատերազմ սանձազերծելու մեղադրանքները
10/03/2025 12:57
Կիսվել

Սպիտակ տունը հերքում է ԱՄՆ հարևանների դեմ առևտրային պատերազմ սանձազերծելու մեղադրանքները

ԱՄՆ-ն Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ ներմուծման մաքսատուրքեր է սահմանել ոչ թե առևտրային պատերազմ սկսելու նպատակով, այլ թմրանյութերի ներկրման դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասեթը։

«Մենք պատերազմ սկսեցինք թմրանյութերի դեմ, ոչ թե առևտրի, և մաքսատուրքերը բանակցությունների մի մասն էին, որպեսզի Կանադան և Մեքսիկան դադարեցնեն ֆենտանիլի առաքումը մեր սահմաններով», – ասել է նա ABC News-ի հետ զրույցում:

Պաշտոնյայի դիտարկմամբ՝ այս երկրները «առաջընթաց են գրանցել» թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, ԱՄՆ-ն ավելի ուշ մեղմացրել է իր որոշումը՝ հետաձգելով մաքսատուրքերի սահմանումը։

Միևնույն ժամանակ, Ազգային տնտեսական խորհրդի ղեկավարը նշել է, որ աշխարհի բոլոր երկրները վարում են «չափազանց ասիմետրիկ առևտրային քաղաքականություն», որը ներառում է ամերիկյան ապրանքների ներմուծման բարձր մաքսատուրքեր։

Բացի այդ, ըստ Հասեթի, Սպիտակ տան ղեկավարի առևտրային քաղաքականությունը նպաստում է ամերիկյան արդյունաբերության զարգացմանը, հայրենական արտադրության աշխուժացմանը և ԱՄՆ-ում գործազրկության դեմ պայքարին։

Հիշեցնենք՝ մարտի 4-ին ԱՄՆ վարչակազմը 25% մաքսատուրքեր սահմանեց Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների վրա, ինչպես նաև բարձրացրեց Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը 10-ից մինչև 20%: Սակայն մարտի 6-ին Թրամփը գործադիր հրամաններ է ստորագրել՝ մինչև ապրիլի 2-ը հետաձգելու Կանադայից և Մեքսիկայից ապրանքների ներմուծման 25% մաքսատուրքերի սահմանումը, որոնք մտնում են եռակողմ առևտրային համաձայնագրի ներքո: Բացի այդ, Թրամփը ավելի վաղ հայտարարել էր ապրիլի 2-ից ներմուծվող ապրանքների համար նոր՝ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին։ Միջին հաշվով, Եվրամիությունը, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան և Կանադան ԱՄՆ-ից շատ ավելի բարձր մաքսատուրքեր են գանձում, քան ԱՄՆ-ը նրանցից:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67