ԱՄՀ-Ն ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել և արդյունքում շուրջ երկու անգամ կրճատել է ընթացիկ տարվա համար Գերմանիայի տնտեսության աճի վերաբերյալ ավելի վաղ կանխատեսած ցուցանիշը:
Նոր կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարվա արդյունքներով Գերմանիայի տնտեսությունը, Եվրոգոտու ընդհանուր տնտեսական անկայությամբ, ինչպես նաև երկրում ներդրումների կրճատմամբ և բանկային համակարգի խոցելիությամբ պայմանավորված, կաճի ընդամենը 0,3%-ով:
Միևնույն ժամանակ, սպասվում է, որ 2014 թվականի արդյունքներով Գերմանիայի տնտեսությունը կգրանցի 1,3% աճ:
ԱՄՀ փորձագետները գտնում են, որ Գերմանիայի տնտեսությանն անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ: