RENAULT-Ը ԿՍՏԵՂԾԻ ՆՈՐ ԲՐԵՆԴ
Ֆրանսիական Renault ընկերությունը, բրիտանական Caterham ընկերության հետ համագործակցության շրջանակում, կստեղծի սպորտային ավտոմեքենաների նոր բրենդ՝ Alpine:
Նոր բրենդի ներքո առաջին ավտոմեքենաները կհայտնվեն արդեն 2015 թվականին:
նոր սպորտային ավտոմեքենաների շարժիչները կլինեն միջին հզորության՝ 280-350 ձիաուժ: Կտեղադրվեն վեցաստիճանանոց ավտոմատ կամ յոթաստիճանանոց մեխանիկական փոխանցման տուփեր:
Մեքենաները կարտադրվեն այնպիսի գներով, որ հնարավորինս հասանելի լինեն: