Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-փետրվար
17/04/2025 15:22
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-փետրվար

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-փետրվարին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 1․04 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 59․74%-ով կամ 1․54 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 12․12%-ով կամ 63․2 մլն դոլարով և կազմել 458․5 մլն դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 44․04%-ը։

Երկրորդը ԱՄԷ-ն է՝ 226․1 մլն դոլար, -81․11% կամ -971․28 մլն դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 21․72%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 64․3 մլն դոլար, -75․86% կամ -202 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 6․18%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 54․82 մլն դոլար, +261․26% կամ +39․6 հազար դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 5․27%-ը։

Շվեյցարիան հինգերորդն է՝ 20․8 մլն դոլար, +42․44% կամ +6․2 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 2%-ը։

Վեցերորդը Վրաստանն է՝ 16․3 մլն դոլար, -30․38% կամ -7․1 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․57%-ը։

Յոթերորդ տեղում Իրանն է՝ 14․3 մլն դոլար, -8․83% կամ -1․4 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․37%-ը։

 

Ութերորդը Գերմանիան է՝ 14․12 մլն դոլար, +45․77% կամ +4․4 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․36%-ը։

Իններորդ հորիզոնականում Բելգիան է՝ 13․8 մլն դոլար, -47․66% կամ -12․5 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․32%-ը։

Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 12․5 մլն դոլար, +5․54% կամ +0․7 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․2%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 12․17%-ով և կազմել 490․9 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 12․67%-ով և կազմել 481․8 մլն դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 47․16%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 46․28%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 12․75%-ով և կազմել 74․2 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 7․13%-ը։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72