Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2025թ․ առաջին եռամսյակում կազմել է 4.1%
25/04/2025 13:49
Կիսվել

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2025թ․ առաջին եռամսյակում կազմել է 4.1%

2025թ. հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 4.1%-ով։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներից։ Մարտին, փետրվարի համամատ, արձանագրվել է 11.9% աճ։  

Արդյունաբերության անկում

Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 599.8 մլրդ դրամ, որը 2024թ. համադրելի ցուցանիշից պակաս է 18.5%-ով։ Արդյունաբերության այս զգալի անկումը շարունակում է բացասաբար ազդել տնտեսական ակտիվության ընդհանուր արդյունքի վրա։

Գյուղատնտեսության աճ

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2025թ. հունվար-մարտ ամիսներին կազմել է 97.5 մլրդ դրամ, որը 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 10.5%-ով։

Շինարարության աճ

Շինարարության ծավալը եռամսյակում կազմել է 77.6 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 13.6%-ով։ Ընդ որում, մարտ ամսին, փետրվարի համեմատությամբ, արձանագրվել է 31.9% աճ։

Առևտուր և ծառայություններ

Առևտրի շրջանառությունը կազմել է 1.34 տրիլիոն դրամ, որը 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 6.0%-ով։ Ինչ կայանում է ծառայությունների ծավալին (առանց առևտրի), ապա այն կազմել է 865.3 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 11.5%-ով։

Գներ

Սպառողական գների ինդեքսը եռամսյակում աճել է 2.5%-ով, իսկ արդյունաբերական գների ինդեքսը՝ 2.1%-ով։

2025թ. առաջին եռամսյակը բնութագրվում է տնտեսության ոլորտային անհավասարաչափ զարգացմամբ։ Չնայած արդյունաբերության զգալի անկման, աճ է արձանագրվել շինարարության, ծառայությունների, առևտրի և գյուղատնտեսության ոլորտներում։ Տնտեսական ակտիվության 4.1% ընդհանուր աճը պահպանվել է հենց այս ոլորտների դրական դինամիկայի շնորհիվ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52