Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԽԵԼԱՑԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ՝ ԽԵԼԱՑԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԸ
21/06/2013 15:59
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԽԵԼԱՑԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ՝ ԽԵԼԱՑԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԸ

Այսօր՝ հունիսի 21-ին, Երևանում բացվել է «Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Բացման արարողությանը մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գրանցել է մեծ առաջընթաց, ընդ որում՝ առաջընթացը, ըստ վարչապետի, նկատելի է նաև միջազգային համեմատությունների մեջ: «Մենք կարողացել ենք էական առաջընթաց արձանագրել ՏՏ հասանելիության տեսակետից, ինչպես նաև նորարարական, նոր գիտելիքների, տաղանդաշատ երիտասարդների կողմից ստեղծված արտադրանքի ծավալների առումով: Դա ուրախացնում է և ոգեշնչում», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝  ՏՏ ոլորտում գրանցված առաջընացի վառ վկայությունն է նաև այն հանգամանքը, որ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններն այսօր տարածաշրջանում նախապատվությունը տալիս են հենց Հայաստանի Հանրապետությանը և այստեղ են տեղակայում իրենց տարածաշրջանային կենտրոնները:  Կառավարության ղեկավարի կարծիքով՝ դրան մեծապես նպաստում են նաև Միացյալ Նահանգներում՝ Սիլիկոնյան հովտում անցկացվող ֆորումները, որոնք մեր երկրին հնարավորություն են տալիս ուղղակի կապ հաստատել Սիլիկոնյան հովտի, մասնավորապես, աշխարհի առաջատար ընկերությունների հետ, ուսումնասիրել նրանց փորձը և այդ խողովակներով խթանել ՏՏ զարգացումը ՀՀ-ում: «Կարծում եմ՝ բավականին լուրջ առաջընթաց էր, երբ մենք Սիլիկոնյան հովտում բացեցինք ՀՀ ներկայացուցչությունը: Սիլիկոնյան հովտում արդեն գործում է կազմակերպված հայկական ՏՏ միություն, որն իր մեջ այսօր ներառում է 100-ից ավելի կազմակերպությունների, որոնք ցանկանում են համագործակցություն հաստատել Հայաստանի հետ: Մենք պարտավոր ենք օգտագործել այդ խողովակը, որպեսզի նոր թափ հաղորդենք ՏՏ ոլորտի զարգացմանը մեր երկրում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի դիտարկմամբ՝ տարեկան 10-15 տոկոսանոց աճ ապահովող ՏՏ ոլորտն այսօր ՀՀ կառավարության առջև առաջին հերթին դնում է կադրերի պատրաստման խնդիր, որպեսզի բուհերը կարողանան տարեկան առնվազն 1000 մասնագետ մատակարարել այս ոլորտին: Գործադիրի ղեկավարի դիտարկմամբ՝ մրցակցությունն այս բնագավառում ուժգնանում է առաջին հերթին բարձր որակի կադրերի ներգրավման տեսակետից: Դրա համար կադրերի պատրաստման քաղաքականությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է և պետական պատվերը տեղաբաշխելիս կամ բուհերի ծավալային ընդլայնման խնդիրները պլանավորելիս առաջնահերթություն է տրվում հենց ՏՏ բնագավառին:

Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ «էլեկտրոնային կառավարություն» համալիր ծրագիրը, որն իրականացվում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում Համաշխարհային բանկի հետ, լուրջ խթան է հանդիսանում այս ոլորտի զարգացման համար: «Այսօր եթե մենք ցանկանում ենք լինել մրցունակ պետություն, ունենալ մրցունակ մասնավոր հատված, ապա ակնհայտ է, որ առանց լայնածավալ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման այդ մրցակցային առավելությունը չենք ունենա: Դրա համար այն ընկերությունները, պետական կառույցները, որոնք թափով ներդնում են տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ բարձրացնում են իրենց արտադրողականությունը և դառնում մրցունակ: Սա մեզ համար պետք է լինի առաջնահերթություն և այս ուղղությամբ մենք մասնավոր հատվածի հետ պետք է իրականացնենք համալիր ծրագիր»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Ֆորումի բացման արարողության շրջանակներում ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ այս ոլորտում իրականացվող քաղաքականության և ՏՏ բնագավառում ԱՄՆ-ի հետ սերտորեն համագործակցելու համար: Դեսպանը հիշեցրել է, որ նախորդ տարի ինքը վարչապետ Սարգսյանի հետ ԱՄՆ-ում մասնակցել է ԱրմԹեք համաժողովին և նշել, որ այդ համաժողովը ամերիկյան և հայկական ընկերությունների սերտ համագործակցության լավ օրինակ է: «ԱՄՆ-ի ընկերությունները Հայաստանում բավականին ակտիվ են: Շատ կարևոր է, որպեսզի ՏՏ ընկերությունները և տնտեսության մյուս ճյուղերը փոխկապակցվեն: ՏՏ ոլորտը լավ աշխատանք է կատարում և նրա արտադրության 40 տոկոսն իրացվում է երկրի ներսում, ինչը լավ ցուցանիշ է նաև էլեկտրոնային կառավարման առումով»,- ասել է Ջոն Հեֆերնը:

Նշենք, որ այս տարի ԴիջիԹեք բիզնես ֆորումին մասնակցում է 62 կազմակերպություն, որոնցից 43-ը տեղական, 19-ը՝ արտասահմանյան՝ ամերիկյան, ռուսական, սինգապուրյան, վրացական, իտալական, ուկրաինական և այլն:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58