Տնտեսական

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 386.00+0.00
EUR BUY - 431.00-1.00 EUR SELL - 439.00+1.00
OIL:  BRENT - 64.02-1.48 WTI - 60.77-1.48
COMEX:  GOLD - 3301.40-1.10 SILVER - 33.30-1.77
COMEX:  PLATINUM - 1097.60+1.47
LME:  ALUMINIUM - 2471.50+0.88 COPPER - 9519.50-0.04
LME:  NICKEL - 15518.00-0.28 TIN - 33083.00+0.56
LME:  LEAD - 1980.50+0.97 ZINC - 2710.50+1.27
FOREX:  USD/JPY - 143.44+0.07 EUR/GBP - 1.1312-0.13
FOREX:  EUR/USD - 1.1312-0.13 GBP/USD - 1.3448+0.20
STOCKS RUS:  RTSI - 1103.14-0.60
STOCKS US: DOW JONES - 41859.09+0.00 NASDAQ - 18925.73+0.28
STOCKS US: S&P 500 - 5842.01-0.04
STOCKS JAPAN:  NIKKEI - 37160.47+0.47 TOPIX - 2735.52+0.68
STOCKS CHINA:  HANG SENG - 23601.26+0.24 SSEC - 3348.37-0.94
STOCKS EUR:  FTSE100 - 8739.26-0.54 CAC40 - 7864.44-0.58
STOCKS EUR:  DAX - 23999.17-0.51
23/05/2025  CBA:  USD - 383.77-0.67 GBP - 518.13+2.98
23/05/2025  CBA:  EURO - 435.58+1.47
23/05/2025  CBA:  GOLD - 40520.00-264.00 SILVER - 519.94+110.08
Հետաձգվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները․ հաջորդ խումբ ապրանքների համար պարտադիր կլինի հունվարի 1-ից
23/05/2025 18:19
Կիսվել

Հետաձգվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները․ հաջորդ խումբ ապրանքների համար պարտադիր կլինի հունվարի 1-ից

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կառավարության որոշումներով մի շարք փոփոխություններ են կատարվել նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման գործընթացում։

Թվային դրոշմավորման ժամկետի հետաձգում

Դրոշմավորման ենթակա այն ապրանքների համար, որոնց դեպքում նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին անցնելու համար սահմանված էր 2025 թվականի հունիսի 1-ը և սեպտեմբերի 1-ը, Կառավարության 22.05.2025 թ. N644-Ն որոշման ընդունման արդյունքում նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի 2026 թվականի հունվարի 1-ից։ Ժամկետների փոփոխությունը վերաբերում է կաթնամթերքին, մսամթերքին, երշիկեղենին, կենդանիների կերին, նավթավերամշակման արտադրանքին, ներկանյութերին, լաքերին և չորարարներին։ Միաժամանակ, Կառավարության 22.05.2025 թ. N618-Ն որոշմամբ 2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման պահանջ է սահմանվել նաև ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների համար։ Տեղեկացնենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով են դրոշմավորվելու նաև դեղերը, վիտամինները, oծանելիքը, կոսմետիկան, հիգիենայի և խնամքի միջոցները։

Միաժամանակ, Կոմիտեն տնտեսվարողներին հիշեցնում է, որ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը, հարկ վճարողի ցանկությամբ, կարող է իրականացվել նաև մինչև որոշմամբ հաստատված ժամկետները։ Նույնականացման միջոցներով դրոշմավորում է համարվում այդ ապրանքների դրոշմավորման ծածկագրերի՝ «Շրջանառության մեջ դրված» կարգավիճակ ունենալը։ Այս դեպքում ապրանքների դրոշմավորումն այլևս չի կարող իրականացվել դրոշմապիտակներով։ Մինչև դրոշմավորման իրականացման օրվան նախորդող օրը ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ կարող են կատարվել ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումներ։

Հայաֆիկացումը կներառվի դրոշմավորման ծածկագրերում

Կառավարության 22.05.2025 թ. N644-Ն որոշմամբ լրացում է կատարվել նաև դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվության ձևաչափում, ինչի արդյունքում այդ տեղեկատվության մեջ ներառվել է նաև «Ապրանքի տեղեկատվության հայաֆիկացումը»։ Այսինքն, ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը այսուհետ հնարավոր է ներառվել նույնականացման միջոցների տեղեկատվության մեջ և ապրանքների վրա առանձին հայաֆիկացման պիտակներ չնախատեսել։

Սահմանվել են դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները

Կառավարության 22.05.2025թ. N616-Ն որոշմամբ սահմանվել են նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ընթացքում դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները հետևյալ կերպ․

  • «Թողարկված» կարգավիճակ՝ դրոշմավորման ծածկագրեր ստանալու նպատակով ներկայացված հայտի հաստատումից հետո համակարգում ապրանքների շրջանառության մասնակցին հայտում նշված ապրանքների համար հասանելի դարձած դրոշմավորման ծածկագրեր,
  • «Մակնշված» կարգավիճակ՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից համակարգից ներբեռնված դրոշմավորման ծածկագրեր,
  • «Շրջանառության մեջ դրված» կարգավիճակ՝ օտարման ենթակա դրոշմավորված ապրանքների դրոշմավորման ծածկագրեր,
  • «Շրջանառությունից հանված, վաճառված» կարգավիճակ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարված դրոշմավորված ապրանքների դրոշմավորման ծածկագրեր,
  • «Շրջանառության մեջ դրված՝ վերադարձված» կարգավիճակ՝ օտարված՝ դրոշմավորված վերադարձված ապրանքների դրոշմավորման ծածկագրեր,
  • «Շրջանառությունից հանված կարգավիճակ՝ շահագործումից հանված»՝ բացառությամբ դրոշմավորված ապրանքի օտարման դեպքի, ներառվում են այն բոլոր դեպքերը, երբ ապրանքները արտահանվում են Հայաստանի Հանրապետությունից կամ հանվում են շրջանառությունից։
23/05/2025
դրամ
Դոլար (USD)
383.77
-0.67
Եվրո (EUR)
435.58
+1.47
Ռուբլի (RUR)
4.7983
-0.03
Լարի (GEL)
140.24
-0.27
40520.00
-264.00
Արծաթ
519.94
+110.08