
2013Թ.-Ի ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵՆ 30-ԻՑ ԱՎԵԼԻ ՓՈՂՈՑ
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով շարունակվում են մայրաքաղաքի փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Նախատեսված 30 փողոցներից այսօրվա դրությամբ հիմնանորոգումն ավարտվել է Չարենցի, Բագրևանդի, Ամիրյան, Դավիթ Բեկի, Քոչարյան, Մուրադյան, Հերացու, Բաբաջանյան, Արմենակյան, Գուլակյան, Բրայսի փողոցներում:
Մի շարք փողոցներում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:
Քաղաքապետարանից վստահեցնում են, որ ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը: