
ՀՈՒՆԻՍԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 3,2% ԳՆԱՃ
Ընթացիկ տարվա հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, եվրոպական արժույթի միասնական գոտում սպառողական գների աճը կազմել է 1,6%: Այս մասին հաղորդում է եվրոպական Eurostat վիճակագրական ծառայությունը:
Ըստ նախնական տվյալների՝ հաշվետու ամսում Եվրոպայում գների առավել զգալի աճ գրանցվել է մի շարք կարևոր ապրանքախմբերում: Այսպես, ծառայությունների ոլորտում գնաճը կազմել է 1,4%: Էէլեկտրաէներգիան թանկացել է 1,6%-ով: Պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 3,2%:
Նշենք, որ մայիսին Եվրոգոտում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել էին 1,4%-ով: