ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՍԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 1.6%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2013թ.-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 14 804.3 տոննա միս: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մսի արտադրության ծավալները նվազել են 1.6%-ով:
Միևնույն ժամանակ, մսամթերքի (ներառյալ երշիկեղեն) արտադրության ծավալներն աճել են 0.1%-ով և կազմել 1 669.6 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները նվազել են 23.8%-ով և կազմել 161.6 տոննա: