Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
03/07/2013 12:01
Կիսվել

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներն ու բացթողումները վերաբերում են քաղաքաշինական ոլորտում պետական միջոցներով իրականացված շինարարական աշխատանքներին ընդհանրապես, այլ ոչ թե ՀՀ քաղաքաշինության նախարարությանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը՝ ընդգծելով, որ 2012թ. Վերահսկիչ պալատի կողմից քաղաքաշինության նախարարությունում ընդհանրապես ստուգումներ չեն իրականացվել:

Միևնույն ժամանակ, քաղաքաշինության նախարարը տեղեկացրել է, որ ոլորտի բարեփոխումների ուղղությամբ իրականացվում են ծրագրեր: Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ 2012 թվականին քաղաքաշիության նախարարությանը պետական բյուջեից շինարարական աշխատանքներին հատկացված 6.5 մլրդ դրամից տնտեսել է մոտ 1 մլրդ դրամ, որը կազմում է ընդհանուր գումարի շուրջ 15 տոկոսը:

«Ցավոք, շինարարության ոլորտում բացթողումներ ու թերացումներ կան, բայց կարծում եմ, որ Վերահսկիչ պալատը պետք է հստակեցներ, թե շինարարության ընդհանուր ծավալում որքան է կազմում խախտումների տեսակարար կշիռը: Թեպետ, չեմ կասկածում Վերահսկիչ պալատի մասնագետների պրոֆեսիոնալ կարողություններին, սակայն պետք է փաստեմ, որ հաշվետվությունում խորքային վերլուծություններ եւ եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումների նախապայմաննների մասին»,  – ասել է Սամվել Թադեւոսյանը:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85