Սոցիալական

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 387.00+0.50
EUR BUY - 442.00+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 69.46+0.87 WTI - 67.48+1.00
COMEX:  GOLD - 3341.10-0.19 SILVER - 38.49+0.63
COMEX:  PLATINUM - 1481.50+2.92
LME:  ALUMINIUM - 2578.00+0.02 COPPER - 9666.50+0.33
LME:  NICKEL - 15096.00+0.47 TIN - 33014.00+0.66
LME:  LEAD - 1973.00-0.18 ZINC - 2737.00+0.96
FOREX:  USD/JPY - 148.67+0.07 EUR/GBP - 1.162+0.03
FOREX:  EUR/USD - 1.162+0.03 GBP/USD - 1.3423+0.26
STOCKS RUS:  RTSI - 1112.64-0.85
STOCKS US: DOW JONES - 44484.49+0.52 NASDAQ - 20885.65+0.75
STOCKS US: S&P 500 - 6297.36+0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39901.19+0.60 TOPIX - 2839.81+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24498.95-0.08 SSEC - 3516.83+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 8972.64+0.52 CAC40 - 7822.00+1.29
STOCKS EUR:  DAX - 24370.93+1.51
17/07/2025  CBA:  USD - 384.12+0.16 GBP - 514.68-0.06
17/07/2025  CBA:  EURO - 445-1.01
17/07/2025  CBA:  GOLD - 41048-246 SILVER - 467.75-4.55
Հայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարը
17/07/2025 19:49
Կիսվել

Հայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարը

ԱրարատԲանկի աջակցությամբ առաջիկա հանգստյան օրերին՝ հուլիսի 19-ին և 20-ին Դիանա Աբգարի անվան զբոսայգում (Seasons) տեղի է ունենալու Հայկական ազգային փառատոնը։

Արդեն երկրորդ անգամ անցկացվող Հայկական ազգային փառատոնի նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը, խոսել հայկական արմատների և արվեստի մասին։ Որպես միջոցառման թեմա ընտրված են հայոց արքայատոհմերը։ Այցելուները կծանոթանան հայոց պատմության առանձին դրվագներին, արքայատոհմերի ժամանակաշրջանների առանձնահատկություններին։

Փառատոնի շրջանակներում ԱրարատԲանկն ունենալու է առանձին տաղավար, որտեղ ցուցադրվելու է բանկի ֆինանսավորմամբ ստեղծված «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարը։ Փաստավավերագրական եռաշարքը ցուցադրվելու է հարմարավետ և համապատասխան նստատեղերով կահավորված տաղավարում, հուլիսի 19-ին՝ ժամը 20։00-23։00-ը, իսկ հուլիսի 20-ին՝ ժամը 16։00-19։00-ը, մուտքն ազատ է։

Միջոցառման շրջանակում այցելուներին սպասվում է նաև․ 

  • Ժամանակակից արվեստի ցուցադրություն,
  • Գորգերի լվացման արարողություն՝ Հայկական գորգի ազգային կենտրոնի հետ,
  • Տարազների Fashion Show՝ Տերյան մշակութային կենտրոնի մասնակցությամբ,
  • Համերգային շոու ծրագիր,
  • Հայկական խոհանոցի ներկայացում՝ ավանդական համերով և նոր մոտեցումներով,
  • Հայ արտադրողների տաղավարներ:

Բացի այդ, փառատոնի ընթացքում անցկացվելու են նաև վարպետաց դասեր․

  • Որդան կարմիրի պատրաստում,
  • Ասեղնագործության տեխնիկա,
  • Ժանյակագործության արվեստ,
  • Խաչքարագործություն,
  • Թղթի վերամշակում և ստեղծագործ մոտեցումներ:

ԱրարատԲանկը, Հայկական ազգային փառատոնի ֆինանսական գործընկերն է՝ կարևորելով մշակութային ժառանգության պահպանումը և փոխանցումը նոր սերնդին։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

17/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.12
+0.16
Եվրո (EUR)
445
-1.01
Ռուբլի (RUR)
4.8814
-0.0198
Լարի (GEL)
141.69
+0.09
41048
-246
Արծաթ
467.75
-4.55