Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԻՆԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
18/07/2013 10:00
Կիսվել

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԻՆԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրի առաջին կիսամյակի արդյունքները: Ըստ հրապարակված տվյալների՝ գլխավոր և երկրորդական փողոցների, մայթերի, բակային տարածքների, ինչպես նաև գրունտային  ճանապարհների ընդհանուր շուրջ 2.5 մլն քմ ասֆալտապատման ծավալից տարվա առաջին կիսամյակում իրականացվել են շուրջ 1,5 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ:

Նույն ժամանակահատվածում նախատեսված 18 հենապատերի հիմնանորոգումից 9-ում աշխատանքներն ավարտվել են: Ամբողջությամբ ավարտվել է մինի ֆուտբոլի 19 խաղադաշտերի կառուցման ծրագիրը:  34 շենքերի ճակատային մասերի մաքրման, ներկման աշխատանքներից 14-ում գործընթացն ավարտվել է: Մայթերի սալիկապատման մասով աշխատանքներն ավարտվել են Շառլ Ազնավուրի անվան  հրապարակում և Վարդան Մամիկոնյանի արձանի շրջակա տարածքում, ինչպես նաև Սայաթ-Նովայի, Մաշտոցի պողոտաներում, Նալբանդյան, Ամիրյան, Աբովյան և մի շարք այլ փողոցներում:

Ծրագրով նախատեսված 26.000 հազար քմ-ից առաջին կիսամյակում սալիկապատվել է 15500 քմ-ն: Ընթացքի մեջ են նախատեսված 3 նոր այգիների կառուցման աշխատանքները: Թվով 2 առողջապահական հիմնարկներից  9-րդ մանկական պոլիկլինիկայում ջեռուցման  ցանցի տեղադրման և նորոգման աշխատանքները շարունակվում են, իսկ «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայում ծրագիրը կմեկնարկի և կավարտվի 3-րդ եռամսյակում: Ընթացքի մեջ են նաև թվով 16 գրադարանների ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքները, որոնցից 6-ում դրանք ավարտվել են, մնացած 10 գրադարաններում կավարտվեն սահմանված ժամկետներում:

Նախատեսված է 2 թանգարանների ջեռուցման ցանցերի անցկացման ծրագիր, որոնցից Կ. Դեմիրճյանի անվան թանգարանում աշխատանքներն ընթացքի մեջ են, «Էրեբունի» պատմամշակութային արգելոց-թանգարանում աշխատանքները կսկսվեն 3-րդ եռամսյակում: Թվով 4 երաժշտական և արվեստի դպրոցներում շարունակվում են ջեռուցման ցանցի կառուցման և 2 մշակութային տների հիմնանորոգման աշխատանքները: Ընթացքի մեջ է նաև թվով 27 ՆՈՒՀ-երի հիմնանորոգման ծրագիրը, որը կավարտվի 3-րդ եռամսյակում: Շարունակվում են նաև  Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի թվով 29 շենքերի գազիֆիկացման աշխատանքները:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2